Պահպանող սարքեր

Վաճառքի կանոններ հետևյալ կատեգորիաների ապրանքների համար #

  • «Ավտոմեքենայի նստատեղ», «Աքսեսուար ավտոմեքենայի նստատեղի համար» և «Բուստեր» կատեգորիաներում հնարավոր է վաճառել միայն այն ապրանքները,որոնք համապատասխանում են «Անիվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 018/2011-ին:
  • Վերոնշյալ կատեգորիաներում նշված բոլոր ապրանքների համար պարտադիր կերպով պետք է վերբեռնվեն համապատասխանության սերտիֆիկատներ: Փաստաթղթեր չունեցող ապրանքների քարտերը ավտոմատ կերպով կարգելափակվեն:

Կանոնների խախտման դեպքում մենք իրավասու ենք արգելափակել խախտումներով ապրանքների քարտերը, սահմանափակել հասանելիությունը դեպի կատեգորիա,ինչպես նաև ամբողջությամբ դադարեցնել համագործակցությունը:

Արգելված է վաճառել #

Ozon-ի հարթակում արգելված է բոլոր այն ապրանքների վաճառքը, որոնք համարվում են պահպանող սարքերի փոխնակներ և չեն համապատասխանում 018/2011 ՄՄ ՏԿ-ին: Այդ ապրանքներն են`

  • առանց շրջանակի մանկական ավտոնստատեղերը,
  • անվտանգության գոտիների փականները,
  • անվտանգության գոտիների ուսափոկի կորեկտորը,
  • անվտանգության գոտիների ուսափոկի ադապտերը,
  • ուղեկցող ուսափոկը,
  • անվտանգության գոտու ծածկոցը,
  • անվտանգության գոտու համար նախատեսված եռանկյունին և այլն:

Նման ապրանքներն իրենց հատկությունից և նշանակությունից կախված՝ կարող են մոլորեցնել գնորդներին,այդ պատճառով մարդկանց առողջության և կյանքի անվտանգության նկատառումներից ելնելով` Ozon-ը որոշել է արգելել դրանց վաճառքը հարթակում:Այդ թվում, արգելված է նմանատիպ ապրանքների վաճառքը՝ որպես աքսեսուարներ, որոնք չեն ազդում անվտանգության վրա։

Ինչպե՞ս սկսել ապրանքների վաճառքը #

  1. Բեռնե’ք ապրանքները:
  2. Ձեր անձնական հաշվում անցե’ք Товары → Сертификаты («Ապրանքներ → Սերտիֆիկատներ») բաժին և բեռնեք համապատասխանության սերտիֆիկատներ, որոնք համապատասխանում են ՄՄ ՏԿ 018/2011-ին:
  3. Բեռնված ապրանքները միացրեք փաստաթղթերին:
  4. Բարեհաջող մոդերացիա անցնելուց հետո ապրանքները կսկսեն վաճառվել Ozon-ում:

Նորմատիվ ակտեր #

Թաքցնել նավարկությունը

Ցույց տալ նավարկությունը