Գեղեցկություն և առողջություն #
Քարտի առավելությունները՝
-
Անվանումը կազմվել է ճիշտ և կանոնների համաձայն: Պարունակում է ապրանքանիշը, ապրանքի տեսակը, շարքի անվանումը, երանգը: Ապրանքը հեշտ է գտնել որոնման դաշտում կամ տեսնել կատալոգում՝ այլ շրթներկերի շարքում:
-
Լուսանկարները լավ որակի են, ցույց են տալիս ամբողջ շարքի երանգները: Կա տեսահոլովակ, որը պատմում է շրթներկի հատկությունների մասին և ցուցադրում այն մոդելի վրա:
-
Գույնի նմուշների ակտիվ կապակցում: Գնորդի համար հեշտացնում է երանգի ընտրությունը. ողջ գունապնակը լավ երևում է, հնարավոր է միանգամից անցնել անհրաժեշտ երանգին:
-
Անոտացիան գերհագեցած չէ, բայց միևնույն ժամանակ մանրամասն նկարագարում է շրթներկը, դրա հատկությունը և բաղադրությունը:
-
Լրացված են բոլոր անհրաժեշտ հատկանիշները՝ կատեգորիաների ֆիլտրերի համար և լրացուցիչ տեղեկատվությամբ:
Տուն #
Քարտի առավելությունները՝
-
Անվանումը հստակ ցույց է տալիս հավաքածուի տեսակը, չափը և նյութը:
-
Լուսանկարները և տեսահոլովակը լավ որակի են: Ցույց են տալիս ինտերիերում հավաքածուի ընդհանուր տեսքը և մանր դետալները. գործվածքի բաղադրությունը և գույնը տարբեր լուսավորությունների դեպքում:
-
Գույնի նմուշների կապակցում: Գնորդի համար հեշտացնում է երանգի ընտրությունը. ողջ գունապնակը լավ երևում է և հնարավոր է միանգամից անցնել անհրաժեշտ երանգին: Կա հնարավորություն ընտրելու սպիտակեղենի այլ չափս՝ անհրաժեշտ գույնով:
-
Անոտացիան պատմում է գործվածքի բաղադրության առավելությունների մասին և տալիս է լրացուցիչ տեղեկատվություն հավաքածուի մասին:
-
Լրացված են բոլոր անհրաժեշտ հատկանիշները՝ կատեգորիաների ֆիլտրերի համար և լրացուցիչ տեղեկատվությամբ:
Կենցաղային տեխնիկա #
Քարտի առավելությունները՝
-
Անվանումը կազմված է ճիշտ և կանոնների համաձայն: Պարունակում է ապրանքի տեսակը, ապրանքանիշը, շարքի անվանումը, ապրանքի կոդը, մարտկոցի հզորությունը, գույնը: Գնորդը, ով փնտրում է այդ փոշեկուլը, արագ կգտնի այն որոնման դաշտում:
-
Լուսանկարները լավ որակի են: Ցուցադրում են ապրանքը և նրա առանձնահատկությունները. դետալները, առավելությունները, տեսակավորումը: Կա 360 ձևաչափով լուսանկար, որտեղ կարելի է պարզ տեսնել փոշեկուլը բոլոր դիրքերից: Տեսագրության մեջ մանրամասն նկարագրվում է ապրանքը:
-
rich-կոնտենտ բաժնում մուլտիմեդիա տարրերը հավելում են տեքստի նկարագրությունը և ուշադրությունը կենտրոնացնում առանձնահատկությունների ու լրացուցիչ գործառույթների վրա: Կա փոշեկուլի առանձին դետալների ցուցադրություն, նշված է նաև արտադրող երկիրը:
-
Լրացված են բոլոր անհրաժեշտ հատկանիշները՝ կատեգորիաների ֆիլտրերի համար և լրացուցիչ տեղեկատվությամբ. քաշը, փոշեհավաքի տեսքը և զտիչը:
Մանկական ապրանքներ #
Քարտի առավելությունները՝
-
Անվանումը կազմվել է ճիշտ և կանոնների համաձայն: Պարունակում է ապրանքատեսակը, ապրանքանիշը, շարքի անվանումը, քաշը, չափսը: Գնորդն արագ կգտնի քարտը՝ որոնման մեջ փնտրելով «7 համարի տակդիր 17+ կգ քաշ ունեցող երեխայի համար»:
-
Լուսանկարները լավ որակի են: Ցույց են տալիս ապրանքի առավելությունները, ինչպես նաև չափսերի և դետալների համեմատությունն ապրանքանիշի այլ ապրանքների հետ: Կա ապրանքի մասին պատմող գովազդային տեսահոլովակ:
-
Անոտացիայում նկարագրված են ապրանքի առանձնահատկություններն ու առավելությունները:
-
Լրացված են բոլոր անհրաժեշտ հատկանիշները՝ կատեգորիաների ֆիլտրերի համար և լրացուցիչ տեղեկատվությամբ:
Հագուստ #
Քարտի առավելությունները՝
-
Լուսանկարները լավ որակի են: Ապրանքը ցուցադրված է խոշոր և բոլոր դիրքերից: Երևում են կտորի բաղադրությունը և մանր դետալները: Չեզոք բաց ֆոնն ուշադրություն չի հրավիրում, փոխարենը կենտրոնացնում է ապրանքի վրա:
-
Գույնի նմուշների կապակցում: Գնորդը կարող է ընտրել բաճկոնի այլ գույներ՝ անհրաժեշտ չափսով, կամ հակառակը:
-
Անոտացիան գերհագեցած չէ, բայց միևնույն ժամանակ տալիս է մանրամասն տեղեկատվություն ապրանքի մասին՝ կտորների հատկությունների, բաճկոնի կառուցվածքի դետալների մասին:
-
Լրացված են բոլոր անհրաժեշտ հատկանիշները՝ կատեգորիաների ֆիլտրերի համար և լրացուցիչ տեղեկատվությամբ: