Կոնտենտ-վարկանիշ

Կոնտենտ-վարկանիշն ապրանքի ոչ պարտադիր բնութագրերը լրացնելու առաջարկ է, որը կօգնի այն դարձնել առավել գրավիչ գնորդների համար: Որքան բարձր է վարկանիշը, այնքան ավելի հավանական է, որ գնորդները կընտրեն հենց ձեր ապրանքը:

Ցուցիչը կարելի է տեսնել.

  • ТоварыСписок товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») էջում,

  • Անձնական հաշվում ապրանքի քարտը խմբագրելիս,

  • API-ի միջոցով՝ /v1/product/rating-by-sku մեթոդի օգնությամբ,

  • CSV հաշվեվությունում՝ անցեք ТоварыСписок товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժին, սեղմեք Скачать товары («Բեռնել ապրանքներ») և ընտրեք Товары CSV («Ապրանքներ CSV»).

Կոնտենտ-վարկանիշը չի երաշխավորում վաճառքի աճ: Դրա համար մենք առաջարկում ենք օգտագործել այլ գործիքներ գրավչությունը բարձրացնելու համար՝ ակցիաներ, գներ և կարծիքներ:

Ինչպե՞ս իմանալ սեփական ապրանքների վարկանիշը #

Նոր ցուցիչը գտնվում է ТоварыСписок товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժնում. Контент-рейтинг («Կոնտենտ-վարկանիշ») բլոկն արտացոլվում է յուրաքանչյուր դիրքի դաշտում:

Սեղմեք ձեզ հետաքրքրող ապրանքի կողքին գտնվող Контент-рейтинг («Կոնտենտ-վարկանիշ») կոճակը: Կողային վահանակի վրա կհայտնվի հուշում այն մասին, թե ինչպիսի բնութագրեր պետք է լրացնել առավելագույն միավոր ստանալու համար:

Բնութագրերի ցանկը կախված է ապրանքների կատեգորիաներից: Եթե չեք կարողանում նշել որևէ կատեգորիա, ապա կանաչ շրջանակում գտնվող հետադարձ կապի միջոցով գրեք մեզ այդ մասին: Մենք ամեն ինչ կստուգենք և եթե այն չխանգարի այլ վաճառողներին, ապա հաշվարկից կբացառենք բնութագիրը:

Ցածր կոնտենտ-վարկանիշը չի հանգեցնում հարթակում արգելափակման և սահմանափակումների: Այդ ցուցիչն օգնում է լրացնել ապրանքի քարտը:

Ինչպե՞ս բարձրացնել կոնտենտ-վարկանիշը #

Արդեն ստեղծված ապրանքի բնութագրերը լրացնելու համար սեղմեք նրա կոնտենտ-վարկանիշի միավորների քանակի վրա, այնուհետև սեղմեք Редактировать товар (Խմբագրել ապրանքը):

Ապրանքը խմբագրելիս և ստեղծելիս կտեսնեք Предварительный балл («Նախնական միավոր»՝) այն կփոխվի՝ կախված հանգամանքից, թե որքան բնութագրեր կլրացնեք:

Նախատեսված բոլոր բնութագրերը լրացնելուց հետո սեղմեք Сохранить («Պահպանել»). քարտը կուղարկվի գնահատման: Եթե գորընթացը բարեհաջող անցնի, ապա Контент-рейтинг («Կոնտենտ-վարկանիշը») կթարմացվի:

Մինչ ապրանքի քարտը գտնվի մոդերացիայի փուլում, ապրանքի ցանկի կոնտենտ-վարկանիշ դաշտում նշված կլինի Рассчитываем («Հաշվարկում ենք»): Մոդերացիայի ավարտից հետո դաշնում կհայտնվի փաստացի միավորը:

Օրինակ, որոշել եք թարմացնել ապրանքի քարտը, որպեսզի կոնտենտ-վարկանիշը բարձրացնեք 47,5-ից մինչև 75 միավոր: Անհրաժեշտ բնութագրերը լրացնելուց հետո Предварительный балл («Նախնական միավոր») բաժնում կարտացոլվի 75 միավոր, իսկ կոնտենտ-վարկանիշը հավասար կլինի 47,5-ի: Երբ սեղմեք Сохранить («Պահպանել»), ապրանքը կուղարկվի մոդերացիայի, որի ժամանակ կոնտենտ-վարկանիշը հավասար կլինի 47,5 միավորի: Եթե մոդերացիան բարեհաջող անցնի և չհայտնաբերենք որևէ սխալ, կոնտենտ-վարկանիշը կբարձրանա մինչև 75 միավոր: Եթե ոչ, ապա կմնա նույնը` 47,5 միավոր:

Եթե ձեզ մոտ առաջացել են հարցեր կոնտենտ-վարկանիշի լրացման հետ կապված` ապա դիմեք աջակցության ծառայությանը: Контент → Работа с карточкой товара («Կոնտենտ → Ապրանքի քարտի կարգավորումներ»):

Երբեմն ձեր կողմից ապրանքների քարտերը լրացնելուց հետո մենք ավելացնում ենք նոր բնութագրեր. այդ ժամանակ կոնտենտ-վարկանիշը կարող է նվազել: Որպեսզի պարզեք, թե որ հատկանիշներն են ավելացվել և վարկանիշի նշանակությունը բարձրացնեք, բացեք ապրանքի խմբագրման ռեժիմը կամ կոնտենտ-վարկանիշի պատուհանը. այնտեղ կհայտնվեն նոր չլրացված բնութագրերը:

Ինչպե՞ս է հաշվարկվում կոնտենտ-վարկանիշը #

Կոնտենտ-վարկանիշը բաղկացած է 4 տեսակի ոչ պարտադիր բնութագրերից. որոնվող բնութագրեր, rich-կոնտենտ և նկարագրություն, մեդիա, լրացուցիչ բնութագրեր. Բոլոր կատեգորիաների հանրագումարով կարելի է հավաքել 100 միավոր՝ յուրաքանչյուրն ունի իր առավելագույնը:

Պարտադիր բնութագրերը վարկանիշի ձևավորման մաս չեն կազմում, քանի որ առանց այդ նկարագրության ապրանքը չի անցնի մոդերացիայի փուլը և չի հայտնվի հարթակում:

Որոնման համակարգի բնութագրեր. 30 միավոր #

Որոնման համակարգի բնութագրերն օգնում են միավորել ապրանքները խմբերով և գտնել պրոդուկտը ֆիլտրերի և որոնման օգնությամբ: Բնութագրերի քանակը կախված է ձեր ապրանքի տեսակից. որոշ տեղերում դրանք կարող են լինել 10, իսկ որոշ տեղերում` 16:

Միավորները Պայմանները
30 Լրացված են ավելի քան 70% բնութագրեր
22,5 Լրացված են կեսից մինչև 70% բնութագրեր
15 Լրացված են 2-ից մինչև բնութագրերի կեսը
0 Լրացված է 1 բնութագիր կամ ընդհանրապես բնութագիր լրացված չէ

Օրինակ. Ձեր ապրանքը կարող է ունենալ որոնման 9 բնութագիր: Դուք կստանաք`

  • 0 միավոր՝ եթե լրացնեք 0 կամ 1 բնութագիր,
  • 15 միավոր՝ եթե լրացնեք 2, 3 կամ 4 բնութագրեր,
  • 22,5 միավոր՝ եթե լրացնեք 5 կամ 6 բնութագրեր,
  • 30 միավոր՝ եթե լրացնեք 7, 8 կամ 9 բնութագրեր:

Rich-կոնտենտ և նկարագրություն. 20 միավոր #

Ապրանքի նկարագրությունը թույլ կտա գնորդներին ավելին իմանալ արտադրանքի մասին և կբարձրացնի վստահությունը: Որքան շատ և մանրամասն է նկարագրությունը, այնքան բարձր է հավանականությունը, որ օգտվողը կգտնի անհրաժեշտ տեղեկատվությունը: Նկարագրությունը գնահատելիս հաշվում ենք սիմվոլների քանակը բացատներով: Նկարագրության մեջ կարելի է ավելացնել rich-կոնտենտ JSON՝ մուլտիմեդիա տարրեր են, որոնք ուշադրություն կհրավիրեն և կօգնեն շեշտադրել ապրանքի կարևոր առանձնահատկությունները:

Միավորները Պայմանները
20 Առկա է rich-կոնտենտը
10 501 և ավելի նշաններ բացատներով, սակայն առկա չէ rich-կոնտենտը
5 101-500 նշաններ բացատներով, սակայն առկա չէ rich-կոնտենտը
0 100-ից պակաս նշաններ բացատներով և բացակայում է rich-կոնտենտը
Օրինակ, լրացրել եք 120 նիշով բնութագիր՝ դրա դիմաց կստանաք 5 միավոր: Բայց rich-կոնտենտ ավելացնելու դեպքում կստանաք 20 միավոր:

Մեդիա. 25 միավոր #

Այս կատեգորիայում գնահատվում է այն ամենը, ինչն օգնում է առավել տեսնելի դարձնել ապրանքը՝ նկարներ, տեսաշարեր, 360 ձևաչափի տեսանյութեր և լուսանկարներ: Կոնտենտ-վարկանիշի հաշվարկի հանրագումարը փոփոխվում Է` ձեր ապրանքի կատեգորիայում 360 ձևաչափով լուսանկար ավելացնելու հնարավորությունից կախված:

Մանրամասն պատկերների պահանջների վերաբերյալ

360 ձևաչափով լուսանկար հնարավոր է վերբեռնել միայն XLS-ի օգնությամբ. անձնական հաշվում դա անել դեռևս չի կարելի:

Առկա է 360 ձևաչափով լուսանկար #

Միավորներ Պայմաններ
25 Տեսաշար + 3 լուսանկար + 1 տեսանյութ + 360 ձևաչափով լուսանկար
12,5 Տեսաշար
6,25 1 տեսանյութ
1,25 360 ձևաչափով լուսանկար
5 3 լուսանկար
0 1 լուսանկար

Առկա չէ 360 ձևաչափով լուսանկար #

Միավորներ Պայմաններ
25 Տեսաշար + 3 լուսանկար + 1 տեսանյութ
12,5 Տեսաշար
7,25 1 տեսանյութ
5 3 լուսանկար
0 1 լուսանկար
Օրինակ՝ կայքում վերբեռնում եք գորգ: Եթե վերբեռնեք 3 լուսանկար և տեսաշար, ապա կստանաք 17,5 միավոր: Տեսաշար, 3 լուսանկար և 360 ձևաչափով լուսանկար վերբեռնելու դեպքում կստանաք 18,75 միավոր:

Լրացուցիչ բնութագրեր. 25 միավոր #

Այս կատեգորիան արտացոլված է «Характеристики» («Բնութագրեր») բաժնում և թույլ է տալիս գնորդին ավելին իմանալ ապրանքի մասին: Ինչպես և որոնման համակարգում, դաշտերի քանակը կարող է տարբերվել` կախված ապրանքի տեսակից: Սակայն առավելագույն միավորներ ստանալու համար պարտադիր չէ լրացնել բոլոր դաշտերը, բավարար է լրացնել կեսից ավելին:

Միավորներ Պայմաններ
25 Լրացված են կեսից ավելի բնութագրեր
12,5 Լրացված են 2-ից մինչև բնութագրերի կեսը
0 Լրացված է 1 բնութագիր կամ բնութագրերը ըդհանրապես լրացված չեն

Օրինակ՝ ձեր ապրանքը կարող է ունենալ 7 լրացուցիչ բնութագիր. այս դեպքում կստանաք՝

  • 0 միավոր՝ եթե լրացնեք 1 բնութագիր,
  • 12,5 միավոր՝ եթե լրացնեք 2 կամ 3 բնութագրեր
  • 25 մաիվոր՝ եթե լրացնեք 4 և ավելի բնութագրեր:

Hide menu

Show menu