Ապրանքն ունի մի քանի նույնացուցիչներ, որոնք թույլ են տալիս նույնականացնել այն տարբեր համակարգերում:
Արտիկուլ #
Արտիկուլն ապրանքի նույնացուցիչն է ձեր հաշվապահական համակարգում: Դուք ստեղծում եք արտիկուլ ապրանք բեռնելիս:
Արտիկուլի պահանջներ #
Արտիկուլը պետք է լինի եզակի ապրանքի յուրաքանչյուր տարբերակի համար:
Օրինակ, դուք բեռնում եք կանացի մարզաշապիկներ՝ սպիտակ և սև գույներով, 44 և 46 չափսերով: Յուրաքանչյուր գույնի և չափսի ապրանքի համար պետք է ունենաք եզակի արտիկուլ:
Սև մարզաշապիկի համար արտիկուլների օրինակներ՝
- Tshirt_black_44
- Tshirt_black_46
Սպիտակ մարզաշապիկի համար արտիկուլների օրինակներ՝
- Tshirt_white_44
- Tshirt_white_46
Տեսնել արտիկուլը #
Արտիկուլը կարող եք տեսնել ձեր անձնական հաշվում՝
-
Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժնի ընդհանուր ցանկի Артикул («Արտիկուլ») սյունակում:
-
Ապրանքի քարտում՝ խմբագրման ռեժիմում:
XLS ձևանմուշում կառավարեք արտիկուլները Артикул («Արտիկուլ») սյունակում. այն պարտադիր պետք է լրացվի:

Արտիկուլի փոփոխություն #
Ապրանքի արտիկուլը կարող եք խմբագրել անսահմանափակ:
Խմբագրումը մի’ կատարեք ձևանմուշի միջոցով. այդ պարագայում համակարգը չի թարմացնի արտիկուլը, այլ կստեղծի նոր քարտ:
SKU #
SKU-ն Ozon համակարգում ապրանքի եզակի նույնացուցիչ է: SKU ստեղծում ենք ապրանքի հաջող մոդերացիայից հետո:
SKU-ն չի ցուցադրվում, եթե ապրանքը դեռ ստեղծված չէ:
SKU-ն տեսնել հնարավոր է մի քանի մեթոդներով:
Ապրանքների ցանկում #
Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժնի ընդհանուր ցանկի Артикул («Արտիկուլ») սյունակում:

Ապրանքների հաշվետվությունում #
Հաշվետվություն հնարավոր է բեռնել՝
- Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժնում՝ սեղմելով Скачать → Товары CSV («Բեռնել → CSV ապրանքներ»):
- Аналитика → Отчёты → Товары («Վերլուծություն → Հաշվետվություններ → Ապրանքներ») բաժնում՝ սեղմելով Скачать отчёт («Բեռնել հաշվետվությունը»):
SKU-ն կարելի է տեսնել SKU դաշտում:
Առաքման հայտում(FBO) #
-
FBO → Заявки на поставку («FBO → Առաքման հայտեր») բաժնում սեղմե’ք հայտի համարին:
-
Բացե’ք Товары («Ապրանքներ») ներդիրը:
-
Սեղմե’ք Скачать расширенный XLS («Բեռնել ընդլայնված XLS»):
Նշանակությունը ցուցադրված է Ozon ID սյունակում:

Ozon-ի ապրանքի քարտում #
Արտիկուլը նշված է վերևի աջ անկյունում:
