2025 թվականին կարող եք բեռնել բոլոր կատեգորիաների ապրանքների նկարները միայն 3х4 ձևաչափով: Հիմա այդպիսի նկարներ կարող եք բեռնել մեդիայի ավելացման կամ խմբագրման ժամանակ:
Ապրանքի լուսանկարներ #
Պարամետրեր | Պահանջներ |
---|---|
Ձևաչափ | JPEG, JPG, PNG, HEIC, WEBP. |
Թույլատրելի | • Одежда, обувь и аксессуары («Հագուստ, կոշիկ և աքսեսուարներ») կատեգորիաների համար` նվազագույնը 900 × 1200 պիքսելներ: • Այլ կատեգորիաների համար՝ 200 x 200-ից մինչև 4320 x 7680 պիքսելներ: |
Կողմերի հարաբերակցությունը | Առաջարկվում է օգտագործել` • ուղղահայաց 3:4` Одежда, Обувь и Аксессуары («Հագուստ, կոշիկ և աքսեսուարներ») կատեգորիաների համար, • քառակուսի 1:1` մյուս կատեգորիաների համար: |
Ծավալ | Ոչ ավել, քան 10 ՄԲ: |
Ինչպե՞ս քարտի վրա բեռնել լուսանկար
Արգելվում է օգտագործել`
-
ալկոհոլի, ծխախոտի լուսանկարներ,
-
ապրանքի էսքիզներ,օրինակ,3D-մոդելներ,
-
սև/սպիտակ լուսանկար,
-
Ոչ պարզ, աղավաղված, անորակ լուսանկարներ։ «տնային պայմաններում» արված լուսանկարներ` գորգի, կահույքի, այլ առարկաների ստվերների ֆոնին,
-
գրություններ`
- որտեղ նշված են գին, զեղչեր, հղումներ դեպի սոցիալական ցանցեր և կայքեր, կոնտակտային տվյալներ, բացառությամբ 8-800-ով սկսվող համարների,
- գործողության ցանկացած կոչով գրություններ, օրինակ՝ զանգահարել մենեջերին, համեմատել ապրանքը, կատարել գնումներ:
-
լուսանկարներ, որոնցում չկան ձեր ապրանքները,
-
անընդունելի կոնտետնտ, որը ցուցադրում է բռնություն կամ հրահրում է թշնամանք:
18+ լուսանկարների պահանջներ #
Պահանջները տարածվում են ապրանքի բոլոր նկարների վրա` գլխավոր և լրացուցիչ:
Լուսանկարների վրա պետք է լղոզված կամ որևէ կերպ թաքցված լինեն մարմնի ինտիմ մասերը: Օրինակ՝ սեռական օրգանների նկարներ,կանացի կրծքեր, հետույք և այն խաղալիքները, որոնք սեռական օրգանների իմիտացիա են ստեղծում: Պահանջները տարածվում են ապրանքների,մարդկանց և փաթեթավորման լուսանկարների վրա:
Ապրանքի լուսանկարների հետ աշխատելու խորհուրդներ #
- Գլխավոր նկարներին մի’ ավելացրեք գովազդային մակագրություններ:
Ճիշտ է Սխալ է - Գլխավոր նկարում
ապրանքը ցույց տվեք առջևի կողմից:
Ճիշտ է Սխալ է - Մի’շրջեք նկարը:
Ճիշտ է Սխալ է - Ավելացրեք նկարն առանց ջրային նշանների:
Ճիշտ է Սխալ է - Մի' բեռնեք լրացուցիչ լուսանկարներ` կոնտակտներով, հղումներով և գովազդներով:
Ճիշտ է Սխալ է - Ավելացրե՛ք միայն լավ որակի նկարներ:
Ճիշտ է Սխալ է - Լրացուցիչ լուսանկարի վրա տեղադրեք նույն ապրանքը, ինչ գլխավորում է:
Ճիշտ է Սխալ է
Գլխավոր լուսանկար #
Լուսանկարի պահանջներ` #
- Գլխավոր լուսանկարը մեկն է:
- Լուսանկարը համապատասխանում է ապրանքի անվանն ու նկարագրությանը:
- Ապրանքը ցուցադրված է ամբողջությամբ: Լուսանկարից հասկացվում է, թե ինչ տեսք ունի այն օգտագործման ժամանակ: Օրինակ,անկողնային սպիտակեղենի նկարները բեռնեք մահճակալի վրա, ոչ թե փաթեթավորման մեջ:
- Լուսանկարը գունավոր է և լավ որակի:
- Լուսանկարը պարզ է, ապրանքը ուշադրության կենտրոնում:
- Լուսանկարի վրա չկան ջրային նշաններ:
- Կարելի է օգտագործել ինֆոգրաֆիկա:
Հղումների պահանջներ #
Գլխավոր լուսանկար բեռնելու համար կարող եք ավելացնել միայն մեկ ուղիղ հղում:
Հղումներով պետք է բացվեն և բեռնվեն միայն լուսանկարները: Սովորաբար նման հղումներն ավարտվում են .jpeg, .jpg, .png սիմվոլներով:
Բացառություն են Յանդեքս.Դիսկի հղումները: Դրանք հասանելի են https://yadi.sk/i/qUXcCwzmryWINw կամ https://disk.yandex.ru/i/qUXcCwzmryWINw ձևաչափով:
Ճիշտ հղում՝
- չի՛ ուղղորդում լուսանկար ունեցող HTML էջին. օրինակ, չեք կարող հղում տալ այն ապրանքի վերանայմանը, որում կա լուսանկար,
- չի՛ պահանջում լուսանկարի հասանելիության թույտվություն:
Ճիշտ է | Սխալ է | |
---|---|---|
Հղում Յանդեքս.Դիսկին | https://disk.yandex.ru/i/qUXcCwzmryWINw | https://yadi.sk/d/qUXcCwzmryWINw/ozon/file.png |
Ուղիղ հղում | www.firestock.ru/wp-content/uploads/2014/05/shutterstock_46241326-700x624.jpg | 2020/image/cache/import_files/3f/3fe5a4ed-2dce-11e8-8264-1c6f65524f3c_3fe5a4ef-2dce-11e8-8264-1c6f65524f3c-1000x1000.jpeg |
Լրացուցիչ լուսանկարներ #
Որպեսզի ձեր ապրանքը հաճախակի ավելացվի զամբյուղի մեջ, խորհուրդ ենք տալիս վերբեռնել առնվազն երկու լրացուցիչ նկար:
Լուսանկարի պահանջներ #
- Մինչև 29 լրացուցիչ լուսանկարներ,
- Պարենային ապրանքների համար լուսանկարը ապրանքի բաղադրությամբ է, եթե նկարագրության մեջ այն բացակայում է:
- Լուսանկարը համապատասխանում է ապրանքի անվանն ու նկարագրությանը:
- Լուսանկարների վրա չպետք է լինեն ջրային նշաններ:
- Կարելի է օգտագործել ինֆոգրաֆիկա:
Որոշ ապրանքների համար լուսանկարները կարող եք ավելացնել անձի վրա կամ ինտերիերում՝
-
Հագուստի դեպքում լուսանկար անձի վրա՝ թե՛ գլխավոր, և թե՛ լրացուցիչ նկարներում:
-
Կահույքի դեպքում՝ անկողնային սպիտակեղենի, սփռոցների և վարագույրների լուսանկարները ցուցադրված են ինտերիերում՝ թե՛ գլխավոր, և թե՛ լրացուցիչ նկարներում:
-
Պարենային ապրանքների լուսանկարներն ինտերիերում են՝ միայն լրացուցիչ լուսանկարներում:
Հղումների պահանջներ #
Прямая ссылка на изображение(«Ուղիղ հղում լուսանկարին»)
Եթե լրացուցիչ լուսանկարները վերբեռնում եք առանձին-առանձին, հերթով կցեք հղումներ յուրաքանչյուր նկարի համար: Քանակի սահմանափակում՝ 29 հատ։ Առանձնացրեք հղումները կետ-ստորակետով: Հղումներով պետք է բացվեն և բեռնվեն միայն լուսանկարները: Սովորաբար նման հղումներն ավարտվում են .jpeg, .jpg, .png սիմվոլներով:
Բացառություն են Յանդեքս.Դիսկի հղումները: Դրանք հասանելի են https://yadi.sk/i/qUXcCwzmryWINw կամ https://disk.yandex.ru/i/qUXcCwzmryWINw ձևաչափով:
Ճիշտ հղում՝
- չի ուղղորդում լուսանկար ունեցող HTML էջին.օրինակ, չեք կարող հղում տալ այն ապրանքի վերանայմանը, որում կա լուսանկար,
- չի՛ պահանջում լուսանկարի հասանելիության թույտվություն:
Ссылка на папку с изображениями(«Հղում լուսանկարներով թղթապանակին»)
Լուսանկարներով թղթապանակին հղում կարող եք օգտագործել Յանդեքս Դիսկում: Օրինակ, https://yadi.sk/d/qUXcCwzmryWINw կամ https://disk.yandex.ru/d/qUXcCwzmryWINw:
Որպես լրացուցիչ լուսանկարներ կօգտագործվեն 29 նկարներ թղթապանակից:Եթե ցանկանում եք, որպեսզի նկարները բեռնվեն անհրաժեշտ հերթականությամբ, համարակալեք դրանց անվանումները: Օրինակ, «1», «2», «3» կամ «ապրանք1», «ապրանք2», «ապրանք3»:
Ինֆոգրաֆիկա #
Ինֆոգրաֆիկան լուսանկարներ են, որոնցով կարող եք հստակորեն պատմել ապրանքների մասին՝ օգտագործելով հիշարժան պատկերներ կամ պարզ սխեմաներ, օրինակ, ցույց տալ հիմնական հատկությունները, առավելությունները և կազմը:
Ի տարբերություն տեքստային նկարագրությունների, գրաֆիկան անմիջապես ուշադրություն է գրավում և լավ հիշվում: Դիզայնում կարող եք օգտագործել ֆիրմային գույներ և տարրեր:
Որպեսզի ինֆոգրաֆիկան աշխատի, այն պետք է պարունակի՝
- Բնութագրեր՝ ապրանքի պարամետրեր:
- Օգուտ՝ ինչու՞ գնորդը պետք է ընտրի հենց այդ ապրանքը:
- Առավելություններ՝ առանձնահատկություններ:
Իմացե՛ք ավելին լուսանկարների պահանջների մասին
Աշխատող ինֆոգրաֆիկաների օրինակներ #
Ինչպե՞ս ստանալ ուղիղ հղում լուսանկարին #
Մի’բեռնեք նկարներ Google Drive-ից կամ Dropbox-ից. այդ կայքերում ուղիղ հղումներ ստանալ չի կարելի: Առաջարկում ենք օգտագործել Յանդեքս.Դիսկ:
Յանդեքս.Դիսկի միջոցով #
- Ընտրե’ք լուսանկար կամ նկարներով թղթապանակ:
- Սեղմե’ք Поделиться («Կիսվել»):
- Բացվող պատուհանում սեղմե’ք Скопировать ссылку(«Պատճենել հղումը»):
Ֆոտոհոսթինգ կայքերի միջոցով #
Կարող եք նաև լուսանկարների ուղիղ հղումներ ստանալ ֆոտոհոսթինգ կայքերում, օրինակ, Postimage-ում:
-
Գլխավոր էջում postimg.cc բեռնե՛ք նկարը:
-
Պատճենե՛ք հղումը Прямая ссылка(«Ուղիղ հղում») բլոկում:
Հղման օրինակ` https://i.postimg.cc/7YTdBXb1/image-2022-03-25-11-26-00.png.