Ապրանքների առաքման որակի վերահսկում

Ozon-ը հետևում է գործընկերոջ աշխատանքի որակին և վերահսկում առաքման ժամկետները յուրաքանչյուր փուլում։ Մեզ համար կարևոր է, որ գործընկերները պատվերները հասցնեն ժամանակին։ Եթե գործընկերը չի պահպանում ժամկետները, մենք արգելափակում ենք նրան։

Հուշագիր ապրանքների առաքման որակի վերահսկման մասին

Առաքման հիմնական կանոնները #

  • Մի՛ փոխեք առաքման եղանակը։ Եթե գնորդը պատվիրել է առաքում սուրհանդակով, ապա ապրանքը չի կարելի առաքել հանձնման կետ կամ փոստային բաժանմունք։
  • Մի՛ փոխեք հանձնման կետերը։ Պատվերը պետք է առաքվի այն հանձնման կետ, որի հասցեն նշել է գնորդը։
  • Հետևեք առաքման ժամկետներին։ Եթե ապրանքի քարտում նշված է հունիսի 20-ից 25-ը առաքման ամսաթիվ, ապա ապրանքը պետք է հասնի հենց այս ամսաթվերին։

Իմանալ ավելին պատվերի կառավարման մասին

Փուլ 1. Պատվերի հավաքում #

Պատվերը ցուցադրվում է անձնական հաշվում Логистика → Заказы с моих складов → Ожидают сборки («Լոգիստիկա → Պատվերներ իմ պահեստներից → Սպասվում է հավաքման») կամ FBS → Заказы с моих складов → Ожидают сборки («FBS → Պատվերներ իմ պահեստներից→ Սպասում է հավաքման») բաժնում։ Պատվերի հավաքման համար հատկացվում է մինչև 5 օր։ Երբ պատվերը հավքաված է, դրա կարգավիճակը փոխվում է «Սպասում է բարձման»։

Ozon-ը կտեղեկացնի, որ դուք գերազանցել եք ժամկետը, եթե պատվերը գտնվում է «Ожидают сборки» («Սպասում է հավաքման») կարգավիճակում 5 օրից պակաս, բայց ավելի երկար, քան այն ժամկետը, որը դուք սահմանել եք պահեստը կարգավորելիս։ Եթե ծանուցումը ստանալուց հետո պատվերի կարգավիճակը չփոխվի մինչև հաջորդ օրվա վերջը, մենք կչեղարկենք պատվերը։

Փուլ 2. Պատվերի բարձում #

Ընտրեք առաքման ծառայությունն ու եղանակը։ Ավելացրեք ձեր պատվերի բեռնային համարը։

Մեթոդը կարգավորելիս նշեք այն ժամը, երբ դուք պարտավորվում եք պատվերը փոխանցել փոխադրողին։ Եթե պատվերը հասել է մինչ սահմանված ժամկետը, ապա բարձեք ապրանքը հավաքման վերջին օրը, եթե նշված ժամից հետո՝ հավաքման ժամկետի ավարտից հետո հաջորդ օրը։

Կարգավորեք առաջին մղոնն առաքման եղանակներում, եթե ձեր պահեստը գտնվում է մեկ այլ քաղաքում, կամ փոխադրողը, որին դուք փոխանցում եք պատվերները, դրանք փոխանցում է այլ քաղաքի կամ տարածաշրջանի փոխադրողին։ Դրանից հետո կարող եք ավելացնել մինչև 9 լրացուցիչ օր պատվերն առաքման փոխանցելու համար։ Եթե դուք սահմանել եք առաջին մղոնը, ձեր անձնական հաշվում կհայտնվի լրացուցիչ կարգավիճակ Передаются в доставку («Փոխանցվում են առաքման»)։

Իմանալ ավելին առաքման մեթոդների կառավարման մասին

Փուլ 3. Առաքում #

Ավտոմատ ռեժիմում մենք հետևում ենք միայն ինտեգրված առաքման ծառայությունների կարգավիճակին։ Եթե դուք օգտագործում եք ոչ ինտեգրված առաքման կամ ինքնավար փոխադրման ծառայություն, ձեռքով փոխեք առաքման կարգավիճակը։

Եթե դուք ապրանքը չեք առաքել պատվիրման պահին գնորդին նշված ժամկետներում, Ozon-ը ձեզ կտեղեկացնի խախտման մասին։ Եթե չուղարկեք ընթացիկ ժամկետները 3 օրվա ընթացքում, ապա Ozon-ը կչեղարկի պատվերը։ Պետք է տեղափոխեք պլանավորված առաքման ամսաթիվը ոչ ուշ, քան հաջորդ օրվա վերջը։

Եթե ծանրոցը ուշանում է 14 օրացուցային օրից ավել, Ozon-ը կարող է չեղարկել այն գնորդի պահանջով՝ առանց լրացուցիչ համաձայնեցումների։

Ինչպես նաև Ozon-ը կչեղարկի ձեր պատվերը, եթե՝

  • չեք նշել առաքանու բեռնային համարը,
  • նշել եք առաքանու սխալ կամ անհետագծելի բեռնային համար,
  • ուղարկել եք ծանրոցը «Առանց հետևելու» տարիֆով.
  • կապի դուրս չեք գալիս երկու օր շարունակ, եթե մենք փորձում ենք կապվել ձեզ հետ առաքման մասին տեղեկությունները ճշտելու համար։

Hide menu

Show menu