Ի՞նչի վրա է ազդում պատվերի հավաքման ժամանակը #
Հավաքման տևողությունից է կախված պատվերի առաքման հանձնման օրը։ Եթե փոխեք հավաքման ժամանակը, բեռնման օրն ավտոմատ կերպով կփոխվի:
Հավաքման ժամանակն ավարտվում է, երբ սկսվում է բեռնման ժամանակահատվածը: Մինչ այս ժամը պետք է ավարտեք ընթացիկ օրվա բոլոր պատվերների հավաքումը: Կարող եք փոխել ժամանակահատվածը հաջորդ առաքումների համար:
Որքան քիչ ժամանակ ծախսեք հավաքման վրա, այնքան ավելի արագ գնորդը կստանա ձեր պատվերը:
Ինչպե՞ս հաշվարկել պատվերների հավաքման ժամանակը #
Կարող եք հաշվարկել պատվերների հավաքման օպտիմալ ժամանակը՝ հաշվիչի օգնությամբ:
-
Նշեք ժամանակահատվածի մեկնարկը:
-
Նշեք ժամանակը՝ մինչև երբ եք պատրաստ պատվերներ ստանալ, որպեսզի հասցնեք հանձնել ընտրված ժամանակահատվածում:
Մենք կհաշվենք հավաքման ժամանակը, և կկաարողանաք նշել այն պահեստի կարգավորումներում:
Ինչպե՞ս փոխել պատվերի հավաքման ժամանակը #
Կարող եք փոխել պատվերի հավաքման ժամանակը պահեստի կարգավորումներում՝
-
FBS → Склады и методы («FBS → Պահեստներ և մեթոդներ») բաժնում ընտրեք ցանկալի պահեստը, սեղմեք → Редактировать склад («Խմբագրել պահեստը»).
-
Սահիկի օգնությամբ ընտրեք անհրաժեշտ տարբերակը: Պատվերի հավաքման առավելագույն ժամանակը 72 ժամ է: