Տրանսպորտային փաստաթղթերի ձևակերպում Հայաստան առաքման համար

Եթե առաքում եք ապրանքները պահեստներ, Ռուսաստանի ՊԸԿ կամ պատվերների ՊՀԿ, պատրաստե’ք Ռուսաստան առաքման համար տրանսպորտային փաստաթղթերը։

Ապրանքները Հայաստանի պահեստներ մատակարարելու համար պատրաստե’ք տրանսպորտային փաստաթղթերը:

Տեղափոխում Երևանի պահեստում #

Ապրանքի բեռնման համար ձևակերպեք`

  • ԸՀԱ`ընդունման-հանձնման ակտ։ Լրացրե’ք ԸՀԱ-ն նշելով առաքման համարները հայերենով։
  • Ապրանքի տեղափոխման էլեկտրոնային փաստաթոըղթ։ Պատրաստե’ք փաստաթուղթ առաքվող բոլոր ապրանքների համար։

Բերեք ընդունման-հանձնման տպագրված ակտը և ապրանքի տեղափոխման փաստաթուղթը տեսակավորման կենտրոն։

Լրացրե’ք ԸՀԱ-ն #

  1. Ընդունման-հանձնման դատարկ ձևանմուշը բեռնե’ք հայերենով։

  2. Նշե’ք ձեր ընկերության անվանումը (ՍՊԸ/ԱՁ), ԲՆՀ/ՀՎՀՀ և իրավաբանական հասցեն այնպես, ինչպես նշված է ձեր փաստաթղթերում։

  3. Նշե’ք կոնտակտային անձի ԱԱՀ-ն։

  4. Ստուգե’ք բեռներ ստացողի տվյալները`«ՕՄԱՐՄ» ՍՊԸ, ՀՎՀՀ 02870425, Ի/Հ ՀՀ, 0002, ք․ Երևան, Մոսկովյան 3։

  5. ID грузового места («Բեռնատեղի ID») դաշտում նշե’ք բեռնատեղերի համարները։

  6. Сумма («Արժեք») դաշտում նշե’ք բեռնատեղի ընդհանուր արժեքը դրամով։

  7. Вес («Կշիռ») դաշտում ճշգրիտ նշե’ք արժեքը կիլոգրամներով մինչև հարյուրերորդական, օրինակ, «5.25»։

    ընդունման-հանձնման ակտի օրինակ հայերենով

Լրացրե’ք ԸՀԱ-ը հայերենով և տպե’ք փաստաթղթի երկու օրինակ։

Լրացնել ապրանքի տեղափոխման փաստաթուղթը #

  • Ամբողջ առաքման համար ապրանքի տեղափոխման փաստաթուղթը ձևակերպե’ք կայքում file-online.taxservice.am։
  • Լրացրե’ք անհրաժեշտ բոլոր դաշտերը։
  • [15] Տեղափոխվող արտադրանքների, ապրանքների նշանակմանվայրը (հասցեն) դաշտում նշե’ք Ozon-ի պահեստի հասցեն Երևանում։
  • [16] Լրացուցիչ տվյալներ դաշտում նշե’ք Ապրանքը նախատեսված է “Ozon” հարթակում վաճառելու նպատակով.

Ապրանքի տեղափոխման փաստաթղթի օրինակ (PDF)

Փաստաթղթերը ապրանքների հետ միասին բերեք առաքման պահեստ ձեր անձնական հաշվում նշված ժամկետում։ Ապրանքներն ընդունվում են բեռնատուփերով՝ առանց առանձին հաշվարկի։

Ապրանքներն առանձին-առանձին կընդունվեն պահեստ առաքվելուց հետո 5 օրվա ընթացքում։ Դրանից հետո վաճառողի անձնական հաշվում կհայտնվեն ընդունման ակտերը, որոնցում կարտացոլվեն առաքված ապրանքների քանակն ու որակը։ Ապրանքները հատ-հատ ընդունելիս թերությունները և անհասկանալի ավելցուկները չեն ընդունվում։

Տեղափոխումը Ռուսաստանի պահեստում #

Առանց տրանսպորտային հաշիվ-ապրանքագրի և ՊՈւՓ-ի` պարտադիր ուղեկցող փաստաթղթերի, մենք չենք կարող ընդունել ձեր բեռները։

Լրացնե’լ տրանսպորտային հաշիվ ապրանքագիրը #

  1. Բեռնե’ք տրանսպորտային հաշիվ ապրանքագրի դատարկ ձևանմուշը և լրացրե’ք պարտադիր դաշտերը։

    Եթե ապրանքներ եք առաքում Ռուսաստանի պահեստ, ապա ՏՀԱ-ը (տրանսպորտային հաշիվ ապրանքագիրը) լրացրե’ք ըստ բեռնատուփերի քանակի և ոչ թե ըստ ապրանքների։

    ՏՀԱ-ի հավելվածում նշե’ք միայն ապրանքների խմբերը, օրինակ՝ գրքեր, սկավառակներ, գրենական պիտույքներ և ԱՏԳ (արտաքին տնտեսական գործունեություն) ՀԱ (հաշիվ ապրանքագիր)` առանց նշելու կոնկրետ կոդեր, գներ և քանակներ։

    ՏՀԱ-ի լրացման օրինակ

  2. Տպե’ք անհրաժեշտ քանակությամբ օրինակներ և ստորագրեք դրանք ձեր կողմից։

Լրացնե’լ, միջազգային տրանսպորտային ապրանքագիր #

  1. Բեռնե’ք միջազգային տրանսպորտային ապրանքագրի դատարկ ձնանմուշ և լրացրե’ք բոլոր պարտադիր դաշտերը։ CMR լրացման օրինակ։ CMR լրացման օրինակ։

  2. Տպե’ք անհրաժեշտ քանակությամբ օրինակներ և ստորագրեք դրանք ձեր կողմից։

Եթե ապրանքներ եք տեղափոխում Ղազախստանով՝ Ozon-ի Ռուսաստանյան պահեստում պահեստավորման համար, և ձեր ապրանքները ներառված են ԱՀԿ-ի (առևտրի համաշխարհային կազմակերպություն) բացառությունների ցանկում, Ղազախստանի սահմանը հատելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային հաշիվ ապրանքագրի (ԷՀԱ) պատճենը, որը վավերացված է ձեր գրանցման վայրի հարկային մարմնի կողմից։ Առանց ԷՀԱ վավերացված պատճենի, ձեզ կարող են մերժել սահմանը հատելու թույլտվությունը։

Ստորագրե’ք տրանսպորտային հաշիվ ապրանքագիրը պահեստում #

Լրացված տրանսպորտային հաշիվ ապրանքագրերը փոխանցե’ք ապրանքը պահեստ տեղափոխող վարորդին։

Եթե օգտվում եք տրանսպորտային ընկերության ծառայություններից`

  1. Դրե’ք բոլոր փաստաթղթերը ֆայլի կամ թափանցիկ, չխոնավացող տոպրակի մեջ։
  2. Դրա վրա գրե’ք «Փաստաթղթեր»։
  3. Դրսի կողմից սոսնձեք տուփերից մեկի վրա։

Պահեստում վարորդը պետք է փաստաթղթերը փոխանցի դիսպետչերական կետ։ Փաստաթղթերը կստորագրվեն, եթե այնտեղ ճիշտ են նշված`

  • բեռնատուփերի քանակը,
  • պահեստի տվյալները, որին հանձնվում է ապրանքը,
  • առաքման ամսաթիվը և համարը։ Փաստաթղթերը ապրանքների հետ միասին բերեք առաքման պահեստ ձեր անձնական հաշվում նշված ժամկետում։ Ապրանքներն ընդունվում են բեռնատուփերով՝ առանց առանձին հաշվարկի։

Ապրանքներն առանձին-առանձին կընդունվեն պահեստ առաքվելուց հետո 5 օրվա ընթացքում։

Դրանից հետո վաճառողի անձնական հաշվում կհայտնվեն ընդունման ակտերը, որոնցում կարտացոլվեն առաքված ապրանքների քանակն ու որակը։ Ապրանքները հատ-հատ ընդունելիս թերությունները և անհասկանալի ավելցուկները չեն ընդունվում։

Առաքում Ռուսաստանի ՊՀԿ (պատվերների հանձնման կետ) և ՊԸԿ (պատվերների ընդունման կետ) #

Թղթային փաստաթղթեր պետք չեն, բայց վիճահարույց հարցերը լուծելու համար կարող է անհրաժեշտ լինել տանսպոտային հաշիվ-ապրանքագիր։

Ինչպես լրացնել տրանսպոտային ապրանքագիը

ՊՀԿ և ՊՏԸԿ առաքման ընթացքում ապրանքագիր չենք ստորագրում։

Hide menu

Show menu