Գործիքը հասանելի է Premium Plus բաժանորդագրությամբ:
CRM → Список покупателей («CRM → Գնորդների ցանկ») բաժնում մենք ցուցադրում ենք վերջին մեկ տարվա ընթացքում ձեր բոլոր գնորդներին: Այստեղ կարող եք տեսնել՝
- Անունը` զրուցարանում անձամբ դիմելու համար:
- Մոտավոր տարիքը:
- Գնորդների սեգմենտը: Լրացուցիչ ցույց կտանք «Թոփ» գնորդներին, ովքեր Ozon-ում շատ գնումներ են կատարում:
- Վճարված և ստացված ապանքների արժեքը:
- Որքան պատվերի համար է գնորդը վճարել:
- Միջին կտրոնը:
- Վերջին պատվերի ամսաթիվը:
- Վերջին փոստային հղման ամսաթիվը:
- Ձեր խանութում գնորդի ակտիվությունը վերջին 7 օրվա ընացքում:
- Գնորդի բոնուսների քանակը:
- Ինչպիսի ապրանքներով է հետաքրքրվել գնորդն Ozon-ում:
- Ինչ ապրանքներ կարելի է առաջարկել գնորդին: Օրինակ, եթե գնորդն ավելացրել է դրանք զամբյուղում կամ ընտրանիում:
Դուք կարող եք գնորդներին զտել`ըստ սեգմենտի, միջին կտրոնի, ակտիվության կամ հաղորդակցության վերջին ամսաթվի:
Ապրանքներ, զեղչեր առաջարկելու կամ կարծիք հարցնելու համար գրեք գնորդին զրուցարանում:
Իմացե’ք ավելին գնորդի հետ զրուցարանի մասին

Մեծ լսարանի հետ համագործակցելու համար ուղարկեք նամակ կամ պաստառ թիրախային սեգմենտի գնորդներին: