Բացակայող ապրանքներ

Գործիքը վերլուծում է միայն ռուսական շուկային պատկանող ապրանքները:

Գործիքը հասանելի է Premium բաժանորդագրությամբ: Այն կարող է օգտագործվել երկու աշխատակիցների կողմից, ովքեր ունեն Аналитик («Վերլուծաբան») և մեկ այլ ցանկացած դեր: Аналитик («Վերլուծաբան»)-ի դերը կարող է ստանձնել Управляющий («Կառավարիչ»)-ը:

Իմանալ ավելին դերերի կառավարման մասին

Բոլոր աշխատակիցների համար անսահմանափակ մուտք ստանալու համար բաժանորդագրվեք Premium Plus-ին։

Аналитика → Недостающие товары («Վերլուծություն→ Բացակայող ապրանքներ») բաժնում ցույց ենք տալիս ապրանքների ցանկը, որոնք առավել հաջողությամբ վաճառվել են ռուսական շուկայում նախորդ ամսվա ընթացքում և որոնք դեռ հասանելի չեն Ozon-ում: Մենք վերլուծում ենք նման ապրանքների վաճառքի տվյալները բաց աղբյուրներից և թարմացնում դրանք ամիսը մեկ անգամ։

Գործիքի միջոցով կարող եք.

  • գտնել Ozon-ի շուկայում վաճառքի ազատ նիշեր,
  • սահմանել պահանջարկ ունեցող ապրանքները և ավելացնել դրանք տեսականու մեջ,
  • գնահատել ձեր ապրանքների պահանջվածությունը այլ առևտրային հարթակներում:

Կարգավորել բացակայող ապրանքների ցուցակը #

Аналитика → Недостающие товары («Վերլուծություն→ Բացակայող ապրանքներ») բաժնում կարող եք.

  • Տեսնել այսօրվա պահանջված ապրանքների ցանկը:

  • Գտնել ապրանքը անունով․ դա անելու համար մուտքագրեք այն որոնման տողում:

  • Զտել ապրանքներն ըստ կատեգորիաների․ դա անելու համար սեղմեք Выбрать категории («Ընտրել կատեգորիաները»): Կատեգորիաները խմբավորված են երեք մակարդակի՝ ընդհանուրից մինչև մասնավոր:

  • Տեսնել, թե ապրանքն ինչ դիրք է զբաղեցնում շուկայում։ Հաշվարկելու համար համեմատում ենք նախորդ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքը ռուսական շուկայում այլ ապրանքների վաճառքի հետ:

    Իմանալ ավելին դիրքի հաշվարկման մասին

  • Տեսակավորել ապրանքներն ըստ դիրքի: Դա անելու համար սեղմեք կամ մետրիկայի անվանմանը: Որքան ցածր է տոկոսը, այնքան լավ է վաճառվել ապրանքը: Օրինակ՝ թոփ 1%-ում հայտնված ապրանքը վաճառվել է 99%-ով ավելի լավ, քան կատեգորիայի մյուս ապրանքները:

Դիրքի հաշվարկ #

Ապրանքի դիրքի համար արժեքը հաշվարկվում է «Топ 1%»-ից («Թեփ 1%») մինչև «Хуже, чем 99%» («99%-ից ավելի վատ»).

  • «Топ 1%» («Թոփ 1%»). ապրանքը ներառվել է նախորդ ամսվա ընթացքում ռուսական շուկայում ամենավաճառվող ապրանքների 1%-ի մեջ,

  • «Хуже, чем 99%» («99%-ից ավելի վատ»). նախորդ ամսվա ընթացքում ապրանքը վաճառվել է ավելի վատ, քան ռուսական շուկայում այլ ապրանքների 99%-ը,

  • «Хуже, чем 62%» («62%-ից ավելի վատ»). նախորդ ամսվա ընթացքում ապրանքը վաճառվել է ավելի վատ, քան ռուսական շուկայում այլ ապրանքների 62%-ը:

Եթե համեմատում եք նույն արժեքով երկու ապրանք, ապա վաճառքի գումարն ավելի բարձր կլինի այն ապրանքի համար, որն ավելի բարձր է ցուցակում:

Եթե ցանկանում եք վաճառել եզակի ապրանք, ստուգեք, որ այն դեռ չկա կայքում. փորձեք գտնել ապրանքը Ozon-ում պահանջվածների շարքում: Ամբողջ շուկայի վերլուծությունը թարմացվում է ամիսը մեկ անգամ և կարող է պարունակել հնացած տեղեկատվություն մինչև թարմացումը:

Hide menu

Show menu