Մրցակցային դիրք

Գործիքը հասանելի է Аналитик («Վերլուծաբան») դեր ունեցող աշխատակիցներին Premium բաժանորդագրությամբ։

Մրցակցային դիրքը գործիք է, որը ցույց է տալիս ձեր տեղը ըստ վաճառքների` կատեգորիայի բոլոր վաճառողների շարքում, գնահատում է կատեգորիայի ներուժը և ապրանքների պահանջարկը։ Մրցակցային դիրքը կարող եք տեսնել Аналитика → Конкурентная позиция («Վերլուծություն→Մրցակցային դիրք») բաժնում։

Օգտագործելով գործիքը, կարող եք համեմատել ձեր ցուցանիշները`

  • կատեգորիայի միջին ցուցանիշներով,
  • վաճառողների լավագույն 5%-ի միջին ցուցանիշներով,
  • ամենամոտ մրցակցի հետ. Premium Plus բաժանորդագրություն ունեցող վաճառողների համար ցուցադրվում են երկու ամենամոտ մրցակիցները,
  • կատեգորիայի առաջատարի հետ. միայն Premium Plus բաժանորդագրություն ունեցող վաճառողների համար։

Premium Plus բաժանորդագրությամբ կարող եք ներբեռնել Excel-ի հաշվետվությունը ձեր ամենամոտ մրցակիցների և կատեգորիայի առաջատարի բոլոր ապրանքների վերաբերյալ տվյալներով և պարզել, թե որ ապրանքներն են նրանց բերում պատվերների և շրջանառության մեծ մասը.
Ինչպես ներբեռնել հաշվետվությունը

Հաշվետվություն մրցակցային դիրքի մասին #

Մրցակիցներ և կատեգորիայի առաջատար #

Աղյուսակը ցույց է տալիս ընտրված կատեգորիայի առաջատարին և ձեր երկու ամենամոտ մրցակիցների տվյալները՝ նրանց շրջանառությունը, կատեգորիայի մասնաբաժինը և ձեր համեմատ աճի տեմպերը։ Մրցակցի խանութ անցնելու և ապրանքների բոլոր քարտերը տեսնելու համար սեղմեք նրա անվան վրա։ Աղյուսակը հասանելի է Premium Plus բաժանորդագրությամբ։

Կատեգորիայում մրցակիցների միջև դիրքը #

Գրաֆիկը ցույց է տալիս վաճառողների ընդհանուր թիվը, ովքեր վերջին 28 օրվա ընթացքում վաճառքներ են ունեցել կատեգորիայում և ձեր շրջանառության դիրքը` ժամանակաշրջանի յուրաքանչյուր օրվա համար։ Շրջանառությունը հաշվարկվում է որպես նշված ժամանակահատվածում պատվիրված բոլոր ապրանքների հանրագումար՝ առանց վերադարձների և չեղարկմումների։ Ցուցիչի և ձեր գրաֆիկի գույնը ցույց է տալիս վաճառողների այն սեգմենտը, որում դուք մաս եք կազմում՝ հիմնվելով տվյալ ժամանակահատվածի շրջանառության վրա.

  • կանաչ. թոփ 20%,
  • դեղին. 21-80%,
  • կարմիր. 81-100%։

Ձեր շրջանառությունը մրցակիցների համեմատ #

Գրաֆիկը ցույց է տալիս այդ ժամանակահատվածում ձեր շրջանառության փոփոխությունը համեմատկանով.

  • Ձեր ամենամոտ մրցակցի շրջանառության հետ՝ վաճառողների ընդհանուր պատկերով, ովքեր ցուցանիշների առումով մեկ դիրքով բարձր էին ձեզանից։ Եթե դուք ունեք Premium Plus բաժանորդագրություն, ապա գրաֆիկում կտեսնեք վաճառողի, ով ցուցանիշների առումով ձեզանից մեկ դիրքով բարձր է։ Տվյալները կցուցադրվեն, եթե նշված ժամանակահատվածում առնվազն 21 վաճառողներ ունեցել են կայուն վաճառք կատեգորիայում։

  • Վաճառողների լավագույն 5%-ի մեջ միջին շրջանառությամբ։ Տվյալները կցուցադրվեն, եթե նշված ժամանակահատվածում առնվազն 21 վաճառողներ ունեցել են կայուն վաճառք կատեգորիայում։

  • Կատեգորիայի միջին շրջանառությամբ։ Գրաֆիկը ցույց է տալիս բոլոր վաճառողների միջին ցուցանիշը տվյալ ժամանակահատվածում։ Տվյալները կցուցադրվեն, եթե նշված ժամանակահատվածում առնվազն 3 վաճառողներ ունեցել են կայուն վաճառք կատեգորիայում։ Եթե կատեգորիայի առաջին տեղում եք, գրաֆիկը կհամեմատի ձեր շրջանառությունը մրցակցի շրջանառության հետ, որը ձեզնից մեկ դիրքով ցածր է։

Կարգավորել վերլուծություն ըստ մրցակցային դիրքի #

Կարող եք ընտրել հաշվարկային ժամանակահատված և 2-րդ կամ 3-րդ մակարդակի մեկ կատեգորիա՝ ընդհանուրից մինչև մասնավոր խմբավորմամբ։ Լռելյայնորեն, տվյալները ցուցադրվում են 3-րդ մակարդակի կատեգորիայի համար, որտեղ ունեք ամենաշատ վաճառքները։ Եթե այս կատեգորիայի լավագույն 3 վաճառողներից մեկն եք, մենք այն կփոխարինենք 2-րդ մակարդակի կատեգորիայով։
Իմանալ ավելին կատեգորիաների մասին

Ներբեռնել տվյալներ մրցակիցների ապրաքնքների վերաբերյալ #

Հասանելի է Premium Plus բաժանորդագրությամբ։

Մրցակիցների ցանկով ապրանքների և մետրիկաների հաշվետվությունը ներբեռնելու համար ըստ յուրաքանչյուր ապրանքի, սեղմեք Скачать → Данные моих конкурентов («Ներբեռնել → Իմ մրցակիցների տվյալները»)։

Տվյալները պետք կգան, որպեսզի՝

  • տեսնեք, թե մրցակիցների որ ապրանքներն են առավել շահավետ և համալրեք ձեր տեսականին անալոգներով.
  • տեսնեք, թե մրցակիցների ապրանքային քարտերը ինչով են գրավում հաճախորդներին, և աշխատեք ձեր սեփական քարտերի վրա.
  • ուսումնասիրեք մրցակցի արտադրանքի ցուցանիշները՝ անալոգները վաճառելիս դրանց վրա ուղղորդվելու համար։ Մետրիկաները ավելի մանրամասն ուսումնասիրելու համար անցեք Аналитика → Популярные товары («Վերլուծոթյուն→ Հայտնի ապրանքներ») բաժինը։

Իմանալ ավելին Ozon Training հարթակում գործիքի հետ աշխատելու մասին

Hide menu

Show menu