Արտաքին տրաֆիկի վերլուծություն

Արտաքին տրաֆիկի վերլուծությունն օգնում է հետևել գովազդի արդյունավետությանն արտաքին հարթակներում, օրինակ, որոնման համակարգում կամ սոցիալական ցանցերում գովազդի համատեքստում։

Ինչպե՞ս է այն աշխատում՝

  1. Դուք UTM-պիտակներով հղում եք ստեղծում և օգտագործում այն արտաքին հարթակներում գովազդ միացնելու համար,
  2. Համակարգը նշումներով հավաքում է վիճակագրությունը, օրինակ, թե որքան մարդ է ապրանք ավելացրել զամբյուղի մեջ և պատվեր կատարել գովազդից անցնելուց հետո։
  3. Դուք շաբաթվա ընթացքում ձեր անձնական հաշվում տեսնում եք չափումները կամ բեռնում հաշվետվությունները մանրամասն վերլուծությամբ։

Ի՞նչ են UTM-պիտակները #

Որպեսզի համակարգը կարողանա ճիշտ տվյալներ հավաքել ձեր արտաքին արշավների անցումների և պատվերների վերաբերյալ, անհրաժեշտ է ճիշտ նշել հղումները։ UTM-պիտակները կօգնեն նույնականացնել արշավը։

Համակարգն արշավին հետևում է «utm_campaign»-ի պարամետրերով։ Արժեքը բաղկացած է երկու մասից՝

  • Նախածանց, որը պարտադիր մասն է։ Այն օգնում է հասկանալ, որ օգտատերը ձեր խանութ կամ ապրանքի քարտ է անցել արտաքին գովազդի հետևանքով։

Նախածանցը յուրաքանչյուր վաճառողի համար առանձնահատուկ է և նշված է АналитикаВнешний трафик («Վերլուծություն → Արտաքին տրաֆիկ») բաժնի Префикс для метки UTM_CAMPAIGN («Նախածանց UTM_CAMPAIGN պիտակի համար») դաշտում։

Նախածանցն ունի «vendor_org_X» տեսք, որտեղ «X»-ը ձեր ընկերության ID-ն է։

  • Արշավի անվանումը ոչ պարտադիր մասն է, որը դուք կարող եք մտածել ինքնուրույն։ Կարող եք օգտագործել լատինատառեր, թվեր և ներքևի ընդգծումներ։

UTM-պիտակների մնացած պարամետրերը՝ utm_source, utm_medium, utm_content և utm_term լրացվում են սովորական ձևով․ նրանք չունեն հատուկ պահանջներ։

Ստեղծե’լ արտաքին գովազդի հղումներ #

Կոնստրուկտորի միջոցով #

Հղումների կոնստրուկտորն աշխատում է ozon.ru, ozon.kz, ozon.by և ozon.travel դոմենների համար։

Դուք կարող եք բաժինների և ենթաբաժինների համար ստանալ հաշվետվություններ մանրամասն վերլուծությամբ՝

  • /product/՝ ապրանքի քարտ,
  • /brand/՝ ապրանքանիշի էջ,
  • /seller/՝ խանութ։

Հղման օրինակ՝ https://www.ozon.ru/brand/dom-i-sad/

UTM-պիտակներով հղում ստեղծելու համար կարող եք օգտագործել ներկառուցված կոնստրուկտոր։

Այն ավտոմատ կերպով բուն հղմանն ավելացնում է vendor_org պարտադիր նախածանց։

  1. АналитикаВнешний трафик («Վիճակագրություն → Արտաքին տրաֆիկ») էջում սեղմե՛ք Создать ссылки («Ստեղծել հղումներ»)։

  2. Դաշտում տեղադրե՛ք մինչև 100 հղում, որոնք ուզում եք ընդգծել։ Յուրաքանչյուր հղում պետք է սկսվի նոր տողից, այլապես մենք չենք կարող դրանք ճանաչել։

  3. Место размещения («Տեղադրման վայր») դաշտում ընտրե՛ք գովազդային կապը։ Եթե այն չկա ցանկում, ընտրե՛ք՝

    • Այլ գովազդային կապեր,
    • Այլ։ Եթե տեղադրում եք գովազդ ոչ թե գովազդային կապում, այլ, օրինակ,ինչ-որ բլոգերի մոտ։

  4. Լրացրե՛ք UTM-պարամետրերը։
    Պարտադիր UTM-պարամետրերն են՝

    • utm_source՝ սկզբնաղբյուրն է, որտեղից պիտի սկսվի տրաֆիկը։ Եթե դուք ընտրել եք գովազդային կապերից մեկը քայլ 3-ում, օրինակ՝ myTarget, պարամետրը կլրացվի ավտոմատ կերպով։ Այլ դեպքերում դուք ստիպված կլինեք այն լրացնել ձեռքով։
    • utm_medium՝ գովազդի տեսակն է, օրինակ, email-նամակագրություն կամ վահանակ։

Ոչ պարտադիր պարամետրերն են`

  • utm_campaign՝ արշավի անվանումն է։
  • utm_term՝ բանալի բառն է,որի օգնությամբ որոնման ժամանակ ցուցադրվում է հայտարարությունը։
  • utm_content՝ լրացուցիչ տեղեկատվությունն է, որն օգնում է տարբերել անցումները տարբեր հայտարարություններից, եթե դրանց մյուս պիտակները համընկնում են։

vendor_org պարտադիր նախածանցը ներմուծել անհրաժեշտ չէ, այն ավելանում է ավտոմատ կերպով։

Համաձայն վերևի օրինակի, ձեռքով լրացրե՛ք ոչ պարտադիր պարամետրերը կամ ցանկից ընտրե՛ք արժեքը։
Կոնկրետ գովազդային կապերի համար կարելի է ընտրել մակրոսներ, որոնց աջակցում է տվյալ կապը՝

Մակրոսները կհավաքեն ավելի շատ տեղեկատվություն գովազդի արդյունավետության մասին, օրինակ՝ թե ո՞ր տարածաշրջանից են հղմամբ անցել, քանի՞ տարեկան է օգտատերը և ի՞նչ սարքից է նայել գովազդը։

Լռելյայն ակտիվանում է Диплинк («Դիփլինքը»)՝ այն օգնում է ստեղծել հղում, որը ցանկացած սարքով կբացվի օգտատիրոջ մոտ Ozon-ի հավելվածներում։ Դիփլինքն անջատելու դեպքում հավելվածներում հղումը կաշխատի սխալ։

Եթե օգտատերը չունի Ozon-ի հավելված, ստեղծված հղումը կաշխատի հետաձգված դիփլինքի մեխանիզմով։ Այն օգտագիրոջը նախ կուղղորդի տեղադրել հավելված, իսկ երբ օգտատերն այն տեղադրի և առաջին անգամ բացի, նա կհայտնվի այն էջում, որտեղ սկզբնապես տարել էր հղումը։

  1. Սեղմե՛ք Сгенерировать («Ստեղծել»)։ Պատրաստի հղումները դաշտում կհայտնվեն ավտոմատ կերպով։

  2. Սեղմե՛ք անհրաժեշտ հղման կողքին կամ Скопировать все («Պատճենել ամբողջը») կոճակը, որպեսզի օգտագործեք այն մարքեթինգային ակտիվացումներում
    ։

Ինքնուրույն #

Ձեր ապրանքի հղման վրա ավելացրե՛ք utm_campaign պիտակ և ընդգծե՛ք՝

  • Պարտադիր՝АналитикаВнешний трафик («Վերլուծություն → Արտաքին տրաֆիկ») բաժնի Префикс для метки UTM_CAMPAIGN («Նախածանց UTM_CAMPAIGN պիտակի համար») դաշտում ընդգծե՛ք առանձնահատուկ նախածանցը։
  • Ոչ պարտադիր՝ արշավի անվանումը նախածանցից հետո ներքևի գծիկի ընդգծումով։ Կարող եք օգտագործել լատինատառեր կամ թվեր։

Անհրաժեշտության դեպքում նշե՛ք «&», որոնցում կլինեն տվյալներ արշավի աղբյուրի և տեսակի մասին՝

  • utm_source
  • utm_medium
  • utm_term
  • utm_content

Հղման օրինակ՝

Հղման գործողության ժամկետ #

Հղման գործողության ժամկետը 31 օր է` վերջին այցի պահից սկսած։ Դրանից հետո հղումն օգտատերերին կուղղորդի Ozon-ի հավելված։ Որպեսզի հղումն աշխատի, այն բացեք ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ։

Տվյալներ պատվերների արտաքին գովազդի մասին #

Ձեր արտաքին գովազդային արշավների համար UTM-պիտակներով մենք հավաքում ենք տվյալներ պատվերների մասին։

Ուղիղ պատվերներ #

Օտատերերի այցերի շրջանակում արված գնումներ։ Դրանք պատվերներն են, որոնք օգտատերերը կատարել են հղմամբ անցնելուց անմիջապես հետո, կայքից դուրս գալուց առաջ կամ դադարել են այնտեղ ակտիվություն ցուցաբերել։

Ուղիղ պատվեր է համարվում՝

  • Ապրանքի գնումը, որին հանգեցրել է հղումը,
  • ցանկացած ապրանքի գնում ձեր խանութից, եթե օգտատերն այն ընտրել է՝ անցնելով արտաքին գովազդի հղմամբ։

Օրինակ

Ձեր հղումը տարել է դեպի կապույտ կոշիկներ, իսկ օգտատերն անցել է կարմիր կոշիկի քարտ ձեր խանութից և պատվիրել է այն։ Վերլուծության մեջ գնումը համարում ենք որպես ուղիղ պատվեր։

Պատվերներ ատրիբուտների պատուհանի շրջանակներում #

Սրանք գնումներ են, որոնք օգտատերերը կատարում են ձեր հղման վրա սեղմելուց հետո 30 օրվա ընթացքում։

Արտաքին գովազդի համար մենք հավաքում ենք տվյալներ՝ անկախ Ozon-ի առաջխաղացման գործիքների օգնությամբ ստեղծված արշավից։

Մենք աշխատում ենք «last click» մոդելով՝ յուրացնելով վերջին արտաքին ալիքի փոխազդման արդյունքը, որի հետ համագործակցել է օգտատերը մինչ ձեր ապրանքը գնելը։

Օրինակներ

  1. Օգտատերը ձեր հղմամբ անցել է այլ կայքով, տեսել է կոշիկներ, բայց չի պատվիրել այն։ Երկու շաբաթից հետո նա Յանդեքսի որոնման համակարգով անցել է ձեր այլ հղմամբ և պատվիրել այդ կոշիկները։

Գնումը կհամարվի Յանդեքսի արտաքին գովազդային արշավի արդյունք, որովհետև այդ հղման վրա օգտատերը սեղմել է վերջում։

  1. Դուք կարգավորել եք կոշիկի արտաքին գովազդը Յանդեքսում և զուգահեռ միացրել եք գովազդ Ozon-ի որոնման համակարգի առաջխաղացման ներքին գործիքներում։ Գնորդը Յանդեքսից անցել է կոշիկի գովազդի հղմամբ, նայել է քարտը, բայց պատվեր չի կատարել։ Մեկ շաբաթ անց նա վերադարձել է Ozon, որոնման դաշտի գովազդից հղմամբ անցել է կոշիկների քարտ և գնել դրանք։ Պատվերը կարտացոլվի և՛ արտաքին գովազդի, և՛ որոնվող առաջխաղացման վիճակագրության մեջ։

Տեսնե’լ արտաքին գովազդի վիճակագրությունը #

АналитикаВнешний трафик («Վերլուծություն → Արտաքին տրաֆիկ») էջում արտացոլվում է վերջին 7 օրերի ընթացքում ձեր նշած անցումների և պատվերների ընդհանուր քանակը։

Ավելի մանրամասն կարող եք տեսնել հաշվետվություններում։ Դրա համար սեղմե’ք Сгенерировать отчёт («Ստեղծել հաշվետվություն») և նշե’ք

  • Հաշվետվության տեսակը՝ տրաֆիկի պատվերներով կամ աղբյուրներով,
  • ժամանակաշրջանը, որի համար ուզում եք տեսնել տվյալները՝ ոչ ավելին, քան 6 ամիս, ոչ ուշ, քան 2022 թվականի հունվարի 1-ը։

Հաշվետվությունը պատրաստ լինելուն պես դրա կողքին կհայտնվի Скачать («Բեռնել») կոճակը։ Դուք կարող եք բեռնել հաշվետվությունը ստեղծելուց հետո երկու օրվա ընթացքում։

Հաշվետվությունը բեռնել հնարավոր կլինի այն բանից հետո, երբ ձեր հղմամբ կանցնեն մեկ անգամ։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում չլինեն անցումներ, արշավի կողքին կհայտնվի զգուշացում։

Արտաքին տրաֆիկի հաշվետվության պարունակությունը #

Արտաքին տրաֆիկի ցանկացած հաշվետվություն ձևավորվում է XLSX ձևաչափի ֆորմատում։ Հաշվետվության պարունակություններն են`

  • Ատրիբուտները` ապրանքի կամ ալիքի բնութագրերը, որոնցով մենք հավաքում ենք տվյալներ։ Օրինակ, եթե սոցիալական ցանցերում դուք ունեք մի քանի գովազդային արշավ, ապա ատրիբուտբները ցույց կտան, թե ո՞ր արշավին է վերաբերում տրաֆիկը, եթե դուք ընդգծել եք պիտակներում։
  • չափումները տվյալներ են, որոնք մենք հավաքել ենք արշավների մասին, օրինակ՝ պատվերների քանակը և ընդհանուր արժեքը։

Հաշվետվության տեսակից կախված` ատրիբուտները և չափումները տարբեր կլինեն։

Հաշվետվությունների տեսակները #

Հաշվետվություն` ըստ տրաֆիկի աղբյուրների #

Հաշվետվության այդ տեսակում հավաքված է տեղեկատվություն բոլոր օգտատերերի այցերից` ըստ ամսաթվի և utm-պիտակների։ Հաշվետվության մեջ ընդգծվում է, թե այդ այցերի ընթացքում և ատրիբուտների պատուհանների շրջանակում ի՞նչ ապրանքներ են պատվիրել օգտատերերը, քանի՞ անգամ են ավելացրել զամբյուղում, ֆավորիտներում և այլ մանրամասներ։

Ատիբուտների պատոուհանը գովազդ նայելուց հետո ժամանակաշրջանն է, որով օգտատերը կատարում է գործողություն գովազդի միջոցով։
Ատրիբուտների պատուհանի շրջանակում պատվերի հետ կապված չափումներն աշխատում են տեքստային ռեժիմում։

Հաշվետվության ատրիբուտներն են`

  • Дата («Ամսաթիվ»)`ժամանակաշրջանն է, որից հետո մենք հավաքել ենք տվյալներ ըստ օգտատերերի այցերի։
  • Source/medium՝ աղբյուրը, որտեղից օգտատերն անցել է կայք։ աղբյուրն է, որտեղից օգտատերն անցել է կայք։ Ատրիբուտը բաղկացած է utm_source և utm_medium պարամետրերի արժեքներից։
  • Campaign՝ utm_campaign արժեքն է ձեր կողմից նշված արշավի անվանումը և նախածանցը։
  • Content՝ utm_content պարամետրի արժեքն է։
  • Term՝ utm_term պարամետրի արժեքն է բանալի բառը, որի հիման վրա ցուցադրվել է գովազդը։

Հաշվետվության չափումները`

  • Сессии («Այցեր»)` նշված ժամանակահատվածում օգտատետերի այցերի քանակն է։
  • Переходы на карточки товаров («Անցումներ դեպի ապրանքի քարտ»)` ապրանքի քարտ օգտատիրոջ իրականացրած անցումի քանակն է։
  • Добавления в корзину («Ավելացում զամբյուղի մեջ»)` այցերի շրջանակում քանի՞ օգտատեր է ապրանք ավելացրել զամբյուղի մեջ։
  • Добавления в избранное («Ավելացում ֆավորիտներում»)` այցերի ընթացքում քանի՞ օգտատեր է ավելացրել ապրանք ֆավորիտներում։
  • Отказы («Չեղարկում»)` քանի՞ անգամ են օգտատերերն անցել հղմամբ, նայել միայն մեկ էջ և փակել կայքը։
  • Средняя длительность сессии («Այցերի միջին տևողությունը»)` հղմամբ անցնելուց հետո միջինում որքա՞ն ժամանակ են անցկացրել օգտատերերը կայքում։
  • Средняя длительность сессии: чч:мм:сс («Այցերի միջին տևողությունը՝ ժժ։րր։վվ»)՝ հղմամբ անցնելուց հետո միջինում որքա՞ն ժամանակ են անցկացրել օգտատերերը կայքում` ժամով, րոպեով և վայրկյանով։
  • Заказано товаров в рамках сессии («Այցերի շրջանակում պատվիրված ապրանքներ»)` հղմամբ անցնելուց հետո որքա՞ն ապրանք են պատվիրել օգտատերերը։
  • Суммарная цена товаров, заказанных в рамках сессии («Այցերի շրջանակում պատվիրված ապրանքների ընդհանուր արժեքը»)` հղմամբ անցնելուց հետո առանց զեղչի հաշվարկման, ընդհանուր որքա՞ն արժողությամբ պատվեր են կատարել օգտատերերը։
  • Суммарная стоимость товаров, заказанных в рамках сессии («Այցերի շրջանակում կատարած պատվերների ընդհանուր արժեք»)` հղմամբ անցնելուց հետո զեղչերը հաշվարկած, ինչքա՞ն գումար են ծախսել օգտատտերերը պատվեր կատարելու համար։
  • Заказано товаров в рамках окна атрибуции («Ատրիբուտների պատուհանի շրջանակում պատվիրված ապրանքներ»)` հղմամբ անցնելուց հետո 30 օրվա ընթացքում պատվիրված ապրանքների քանակ։
  • Суммарная цена товаров, заказанных в рамках окна атрибуции (руб.) («Ատրիբուտների պատուհանի շրջանակում պատվիրված ապրանքների ընդհանուր արժեք(ռուբլի)»)` հղմամբ անցնելուց հետո 30 օրվա ընթացքում առանց զեղչի հաշվարկման պատվիրված բոլոր ապրանքների ընդհանուր արժեքը։
  • Суммарная стоимость товаров, заказанных в рамках окна атрибуции (руб.) («Ատրիբուտների պատուհանի շրջանակում պատվիրված ապրանքների ընդհանուր արժեք(ռուբլի)»)` հղմամբ անցնելուց հետո 30 օրվա ընթացքում զեղչը ներառյալ պատվիրված բոլոր ապրանքների ընդհանուր արժեքը։

Օրինակ

Ձեր գովազդից օգտատերն անցել է «Կապույտ կոշիկներ» ապրանքի քարտ, այնուհետև՝ «Կարմիր կոշիկներ» և «Դեղին կոշիկներ» ապրանքի քարտեր, ավելացրել է դեղին կոշիկները զամբյուղի մեջ և պատվիրել։ Կոշիկի գինը 1000 ռուբլի էր, ուներ 10% զեղչ, օգտատերն անցկացրել է կայքում 5 րոպե։ Մեկ շաբաթ անց օգտատերը կրկին մտել է ապրանքի քարտ և զեղչով պատվիրել ևս երկու զույգ։ Աղյուսակում չափումները հետևյալ տեսքը կունենան`

Այցեր Ապրանքի քարտ անցումներ Զամբյուղի մեջ Ֆավորիտների մեջ Չեղարկումներ Այցերի միջին տևողություն Այցերի միջին տևողություն Պատվիրված ապրանքներ
1 3 1 0 0 300 с 00։05։00 1
Այցերի շրջանակում ընդհանուր գին Այցերի շրջանակում պատվերների ընդհանուր սրժեք Ատրիբուտների պատուհանի շրջանակում պատվերներ Ատրիբուտների պատուհանի շրջանակում պատվերների ընդհանուր գին Ատրիբուտների պատուհանի շրջանակում պատվերների ընդհանուր արժեք
1000 900 3 3000 2700

Ապրանքների պատվերների հաշվետվություն #

Հաշվետվության շրջանակում դուք կարող եք տեսնել գովազդային արշավի ընթացքում օգտատերերի պատվիրած ապրանքների վերլուծությունը։ Նրա մեջ հավաքված է տեղեկատվություն յուրաքանչյուր ապրանքի պատվերների մասին՝ քանակի, գնի, ընդհանուր արժեքի։ Հաշվետվության ատրիբուտները`

  • Дата заказа («Պատվերի ամսաթիվ»)։
  • SKU/название товара («SKU/Ապրանքի անվանումը»), որը ցուցադրվում է մեկ տողի տեսքով։
  • ID бренда («Ապրանքանիշի ID-ն»)։
  • Название бренда («Ապրանքանիշի անվանումը»)։
  • ID продавца («Վաճառողի ID-ն»)։
  • Название компании («Արշավի անվանումը»)։
  • ID коммерческой категории товара («Ապրանքի կոմերցիոն կատեգորիաների ID-ն»)։
  • Название коммерческой категории товара («Ապրանքի կոմերցիոն կատեգորիաների անվանումը»)։
  • Source/medium՝ աղբյուրը, որտեղից օգտատերն անցել է կայք։ աղբյուրն է, որտեղից օգտատերն անցել է կայք։ Ատրիբուտը բաղկացած է utm_source և utm_medium պարամետրերի արժեքներից։
  • Campaign՝ utm_campaign արժեքն է ձեր կողմից նշված արշավի անվանումը և նախածանցը։
  • Content՝ utm_content պարամետրի արժեքն է։
  • Term՝ utm_term պարամետրի արժեքն է բանալի բառը, որի հիման վրա ցուցադրվել է գովազդը։ Հաշվետվության չափումները`
  • Заказано товара в рамках сессии («Այցերի շրջանակում պատվիրված ապրանքներ»)՝ հղմամբ անցնելուց հետո քանի՞ միավոր ապրանք են պատվիրել օգտատերերը։
  • Суммарная цена заказов в рамках сессии («Այցերի շրջանակում պատվերների ընդհանուր գինը»)՝ մեկ օգտատիրոջ այցի շրջանակում, առանց զեղչի պատվիրված բոլոր ապրանքների ընդհանուր արժեքն է։
  • Суммарная стоимость заказов в рамках сессии («Այցերի շրջանակում պատվերների ընդհանուր արժեք»)՝ օգտատիւրոջ այցի շրջանակում մեկ միավոր ապրանքի ընդհանուր արժեքն է` զեղչը հաշվարկած։
  • Заказано товара в рамках окна атрибуции («Ատրիբուտի պատուհանի շրջանակում պատվիրված ապրանք»)՝ հղմամբ անցնելուց հետո քանի՞ միավոր ապրանք են պատվիրել օգտատերերը։
  • Суммарная цена заказов в рамках окна атрибуции («Ատրիբուտի պատուհանի շրջանակում պատվերների ընդհանուր գին»)՝ հղմամբ անցնելուց հետո 30 օրվա ընթացքում առանց զեղչի հաշվարկման պատվիրված ապրանքների ընդհանուր գինն է։
  • Суммарная стоимость заказов в рамках окна атрибуции («Ատրիբուտի պատուհանի շրջանակում պատվերների ընդհանուր արժեք»)՝ հղմամբ անցնելուց հետո 30 օրվա ընթացքում զեղչը ներառյալ պատվիրված ապրանքների ընդհանուր արժեքն է։

Օրինակ

Օգտատերերը սոցիալական ցանցերում տեսել են կապույտ կոշիկների գովազդ և անցել են Ozon-ում ապրանքի քարտի հղմամբ։

Առաջին օգտատերը պատվիրել է մեկ զույգ կոշիկ 1000 ռուբլով, իսկ երկրորդը՝ երկու զույգ կոշիկ 25% զեղչով։ Մեկ շաբաթ անց առաջին օգտատերը կրկին մտել է ապրանքի քարտ և պատվիրել ևս մեկ զույգ կոշիկ։ Աղյուսակում չափումները հետևյալ տեսքը կունենան՝

Պատվիրված է այցի ընթացքում Ապրանքի գինն այցի ընթացքում ապրանքի արժեքն այցի ընթացքում Ատրիբուտի պատուհանի շրջանակում պատվեր Ատրիբուտի պատուհանի շրջանակում ապրանքի գին Ատրիբուտի պատուհանի շրջանակում արժեք
3 3000 2500 4 4000 3500

Hide menu

Show menu