Аналитика → Акции («Վերլուծություն → Ակցիաներ») բաժնում կարող եք տեսնել, թե ակցիաներն ինչպես են ազդում պատվերների քանակի, եկամուտների ու դիտումների վրա և որոշում կայացնել հետագա առաջխաղացման, գովազդային մեխանիզմների ընտրության և զեղչերի չափերի վերաբերյալ:
Հիմնական ակցիաների կարգավորումները հասանելի են բոլորի համար, իսկ առաջադեմ կարգավորումները հասանելի են Premium բաժանորդագրությամբ։
Մուտք դեպի առաջադեմ վերլուծություններ Premium բաժանորդագրության մեջ կա միայն 2՝ «Վերլուծաբանի» դերակատարմամբ, աշխատակցի մոտ։ Բոլոր աշխատակիցների համար անսահմանափակ մուտք կարող եք ստանալ Premium Plus բաժանորդագրությամբ։
Ինչպես կառավարել դերերը
Հիմնական կարգավորումներ #
Հիմնական կարգավորումներով կարող եք վերլուծել`
- ո՞ր ակցիաներին են մասնակցել ապրանքները և ինչպե՞ս է այն արտացոլվել ընդհանուր ցուցանիշներում,
- գովազդային ո՞ր մեխանիզմներն են ավելի շատ պատվերներ բերում,
- ո՞ր ապրանքներն են ավելի տարածված զեղչերի ժամանակ:
Հիմնական կարգավորումների ցանկ․
- Период отчёта («Հաշվետվության ժամանակաշրջան»)` ընտրել ցանկացած ժամանակաշրջան վաճառքի հաշվետվությունների համար` այսօրվա, երեկվա, շաբաթվա, ամսվա և եռամսյակի:
- Фильтры («Զտիչներ»).
- Категория («Կատեգորիա»)՝ ապրանքների բոլոր կատեգորիաների վերլուծության համար:
- Тип склада («Պահեստի տեսակ»)՝ ապրանքները, որոնք վաճառվել են Ozon-ի պահեստից, վաճառողի պահեստից կամ առաքված արտերկրից:
- Акция («Ակցիա»)՝ առանձին ակցիայի ցուցանիշները և ապրանքների ցանկը:
- Переключатель «Только акционные товары» («Անցե՛ք «Միայն ակցիայով ապրանքներ»»)՝ միայն ակցիային մասնակցած ապրանքների վերլուծության դիտման համար: Լռելյայնորեն գրաֆիկն արտացոլում է բոլոր ապրանքների ընդհանուր վերլուծությունը: Կարող եք համեմատել, թե ինչպես են զեղչերին մասնակցող կամ չմասնակցող ապրանքները վաճառվում ակցիայի ընթացքում:
- График («Գրաֆիկ»)՝ այստեղ կարող եք տեսնել օրվա և նախորդ օրերի համեմատությամբ պատվերների ընդհանուր և միջին քանակները:
- Календарь акций («Ակցիայի օրացույց»)՝ այստեղ կարող եք տեսնել, թե ինչպիսի ակցիաների եք մասնակցել և դրանց ժամանակահատվածը: Ապրանքի քարտի մեխանիկայի դետալները և հատուկ առաջարկները տեսնելու համար կուրսորն ուղղորդե՛ք ակցիայի տող:
- Метрики («Մետրիկաներ»)` այստեղ կարող եք ընտրել չորս հիմնական ցուցանիշները, որոնք կարտացոլվեն գրաֆիկում.
- Պատվիրված ապրանքներ:
- Ակցիայով պատվիրված ապրանքներ:
- Պատվիրված է գումարի չափով:
- Պատվիրված է ակցիայով գումարի չափով:
Լրացուցիչ կարգավորումներ #
Լրացուցիչ կարգավորումների օգնությամբ կարող եք`
- Վերլուծել կատեգորիաները, մոդելները և ապրանքանիշերը, որոնք ավելի լավ են վաճառվում ակցիայի ընթացում:
- Հետևել, թե որքան գնորդներ են անցել ակցիայով վաճառվող ապրանքի քարտ: Եթե դիտումները շատ են եղել, իսկ վաճառքը՝ քիչ, ուրեմն հաջորդ ակցիայի ժամանակ պետք է աշխատեք քարտի նկարագրության վրա:
Լրացուցիչ կարգավորումներն իրենց մեջ ամփոփում են`
- Расширенный период отчёта («Հաշվետվության ընդլայնված ժամանակաշրջանը»)․ տեսնել մեկ տարվա տվյալները կամ կարգավորել անհատական ժամանակաշրջան օրացույցում:
- Фильтр по артикулу («Կոդի զտիչ»)․ ձեռքով ընտրել մեկ կամ մի քանի ապրանք ըստ Ozon-ում իրենց կոդի:
- Группировки («Խմբավորումներ»)․ ընտրել, թե ապրանքներն ինչպես կարտացոլվեն գրաֆիկում ըստ կատեգորիաների, ապրանքանիշերի կամ մոդելների:
Ինպե՞ս կարգավորել խմբավորումները - Метрики («Մետրիկաներ»)․ ընտրել լրացուցիչ ցուցանիշներ, որոնք կարտացոլվեն գրաֆիկում` չեղարկված և վերադարձված ապրանքների քանակը, ապրանքի քարտ այցելուները, կոնվերսիաները:
Ինչպե՞ս կարգավորել մետրիկաները - Сравнение метрик («Մետրիկաների համեմատություն»)․ համեմամտել երկու մետրիկաների ցուցանիշները:
- Экспорт («Արտահանում»)․ XLSX ֆորմատով ներբեռնել տվյալները համակարգչի մեջ` անձնական հաշվում՝ բաժանված օրերի կամ տարբերակների, որ կարգավորել եք անձնական հաշվում:
Ակցիայի խմբավորումներ #
Տվյալները ցուցադրվում են գրաֆիկի խմբավորումներում.
- Ապրանքներն ըստ կատեգորիաների 3 մակարդակ: Վերլուծության մեջ կլինեն 3 մակարդակի կատեգորաիների ապրանքներ, օրինակ՝ «Կանացի սվիտեր», որն ունի 2 մակարդակ` «Կանացի հագուստ», իսկ 1-ին մակարդակը «Հագուստ»-ն է:
- Ապրանքներ ըստ ապրանքանիշերի՝ գրաֆիկում արտացոլվում են վաճառողի որոշակի ապրանքանիշի բոլոր ապրանքները:
- Ապրանքներ ըստ բոլոր մակարդակների կատեգորիաների՝ ապրանքները կբաժանվեն խմբերի ըստ 1-ին մակարդակի կատեգորիայի։ Տեղադրված ենթակատեգորիաները և ապրանքները տեսնելու համար ընդլայնե’ք այն:
- Ապրանքներ ըստ 2-րդ մակարդակի կատեգորիաների՝ հաշվի առնելով ապրանքանիշերը։ Ապրանքները կբաժանվեն խմբերի ըստ 2-րդ մակարդակի կատեգորիաների` ապրանքանիշը և ապրանքը տեղադրված:
- Ապրանքներ ըստ մոդելների՝ որոշակի մոդելի ապրանքների վաճառքները:
- Միայն ապրանքները՝ առանց խմբերի բաժանման:
Կարգավորել խմբավորումները #
-
Настройка группировок («Խմբավորումների կարգավորում») բաժնի գրաֆիկի ձախ կողմի ներքևի անկյունում սեղմե’ք Настроить («Կարգավորել»):
-
Սեղմե’ք ձեզ հարմար խմբավորման վրա և տեսե’ք, թե ինչպես կարտացոլվեն տվյալները:
-
Ընտրե’ք խմբավորումը և սեղմե’ք Применить («Կիրառել»):
Լռելյայնորեն գրաֆիկում արտացոլվում են Итого и среднее («Վերջնական և միջին») դաշտի արժեքները: Դուք կարող եք ավելացնել տվյալներ այլ խմբերի, կատեգորիաների, մոդելների կամ ապրանքների մասին: Դրա համար սեղմե’ք անվան կողքին: Դրանք թաքցնելու համար սեղմե’ք ևս մեկ անգամ:
Մետրիկաներ #
Մետրիկաները պատասխանատու են տվյալների համար, որոնք կլինեն յուրաքանչյուր ապրանքի աղյուսակում և գրաֆիկում: Դրանք միավորված են պատրաստի հավաքածուներում`
- Հիմնական մետրիկաներ:
- Այցելուներ:
- Դիտումներ:
- Կոնվերսիներ դեպի զամբյուղ:
- Ավելացում զամբյուղի մեջ:
- Ապրանքներ ըստ կարգավիճակների:
- Վաճառքներ:
Կարող եք ընտրե’լ ակցիաներով մետրիկաների հավաքածուներ.
- Պատվիրված է ակցիայով՝ ակցիայով պատվիրված ապրանքների քանակը:
- Պատվիրված է ակցիայով գումարի չափով՝ ակցիայով պատվիրված ապրանքների արժեքը:
Կարգավորել մետրիկաները #
Метрики («Մետրիկաներ») բաժնում լռելյայնորեն ցուցադրվում է «Основные метрики» («Հիմնական մետրիկաներ») հավաքածուն, իսկ գրաֆիկը կառուցվում է «Заказано товаров» («Պատվիրված ապրանքներ») մետրիկայով: Գրաֆիկի վրա այլ մետրիկա արտացոլելու համար սեղմե’ք անվան վրա:
Էջին այլ հավաքածու ավելացնելու համար`
- Настройка метрик («Մետրիկայի կարգավորում») բաժնի գրաֆիկի ներքևի աջ անկյունում սեղմե’ք Настроить («Կարգավորել»):
- Ընտրե’ք մետրիկայի հավաքածուն և սեղմե’ք Применить («Կիրառել»):
Ստեղծել սեփական հավաքածու #
Եթե պատրաստի հավաքածուները բավարար չեն, կարող եք ստեղծել ձեր սեփականը: Դրա համար`
-
Настройка метрик («Մետրիկաների կարգավորում») բաժնում սեղմե’ք Настроить («Կարգավորել»):
-
Սեղմե’ք Добавить набор метрик («Ավելացնել մետրիկաների հավաքածու»):
-
Մուտքագրե’ք հավաքածուի անվանումը, ընտրե’ք մետրիկաները և սեղմե’ք Сохранить («Պահպանել»):
Ընտրված մետրիկաները կարտացոլվեն գրաֆիկում:
Մետրիկաների արժեքներն ըստ աճման կամ նվազման տեսակավորելու համար սեղմե’ք իր անվան կողքին:
Համեմատել #
Կարող եք համեմատել երկու մետրիկա գրաֆիկում: Դրա համար Сравнение («Համեմատում») բաժնում ընտրե’ք և սեղմե’ք երկու մետրիկաների անվանումների վրա: Լռելյայնորեն համեմատության համար առաջին մետրիկան Заказано товаров է («Պատվիրված ապրանքներն»): Երկրորդն ընտրելու համար կուրսորը պահեք անվան վրա և սեղմե’ք Сравнить («Համեմատել»): Նոր մետրիկան գրաֆիկի վրա կհայտնվի կետագծի տեսքով:
Մետրիկան թաքցնելու համար կուրսորը պահեք վերնագրի վրա և սեղմե’ք Убрать из сравнения («Հեռացնել համեմատումից»):
Գրաֆիկի վրա կարող եք համեմատել պատվիրված ապրանքների և ակցիայով պատվիրված ապրանքների ընդհանուր քանակը: