Օգտագործելով Где товар в поиске («Որտե՞ղ է ապրանքը որոնման մեջ») գործիքը կարող եք պարզել, թե արդյոք Ozon-ում ձեր ապրանքը ցուցադրվում է տարբեր հարցումների, տարբեր սարքերի և տարբեր քաղաքներում որոնման արդյունքներում։
Տեսնել որոնման մեջ գտնվող ապրանքների վերլուծությունը #
- Անցեք Аналитика → Товары в поиске («Վերլուծություն→ Ապրանքներ որոնման մեջ») բաժին։
- Поисковой запрос («Որոնման հարցում») դաշտում մուտքագրեք այն հիմնաբառերը, որոնցով ցանկանում եք ստուգել ապրանքները։ Եթե արդեն պահպանել եք նման հարցում, ընտրեք այն։
- Առաքումը կոնկրետ տարածաշրջանում ստուգելու համար նշեք գնորդի քաղաքը կամ շրջանը։ Հաշվի է առնվում այն վայրը, որը գնորդը նշել է կարգավորումներում կամ համակարգը ավտոմատ կերպով որոշել է։
- Սեղմեք Ваши товары («Ձեր ապրանքները») դաշտը։ Ընտրեք մինչև 100 ապրանք ըստ Ozon ID-ի, արտիկուլի կամ անվանման։
Որտե՞ղ տեսնել ապրանքի արտիկուլը և Ozon ID-ն
Ապրանքը, որը վաճառվում է տարբեր ձևաչափերով, ունի երկու Ozon SKU ID՝ մեկը FBO-ի համար, երկրորդը՝ FBS-ի և realFBS-ի համար։ Ապրանքը կցուցադրենք ցանկում երկու անգամ, որպեսզի կարողանաք տեսնել յուրաքանչյուր ձևաչափի վերլուծությունը։ Դրա համար ընտրեք.
- FBO-ի համար․ FBO Ozon SKU ID-ով ապրանք,
- FBS-ի և realFBS-ի համար․ FBS Ozon SKU ID-ով ապրանք։
- Նշե՛ք Тип покупателя («Գնորդի տեսակը»)․
- Գնորդ-իրավաբանական անձ — ապրանքներ կազմակերպությունների որոնման արդյունքներում։
- Դեղագործական լիցենզիա ունեցող գնորդ — դեղեր որոնման արդյունքներում։ Լիցենզիա չունեցող իրավաբանական անձինք դրանք չեն տեսնում։
- Ցանկացած։
ԱՊՀ երկրներում վաճառքը հասանելի չէ Покупатель-юрлицо («Գնորդ-իրավաբանական անձ») և Покупатель с фармлицензией («Դեղագործական լիցենզիա ունեցող գնորդ») տեսակների համար։
- Ստուգեք որոնման պարամետրերը և սեղմեք Показать результаты («Ցույց տալ արդյունքները»)։ Եթե նախատեսում եք նորից օգտագործել հարցումը, սեղմեք Сохранить запрос («Պահպանել հարցումը»)։
Հարցման արդյունքներ #
Յուրաքանչյուր ապրանքի համար կցուցադրվեն որոնման մեջ դիրքը, կարգավիճակը և ապրանքի առաջխաղացումը միացնելու հնարավորությունը, եթե դեռ չեք օգտագործում այն։ Իմանալ ավելին ապրանքի կարգավիճակի մասին
Ապրանքի դիրքը ցուցադրվում է աղյուսակի ստեղծման պահին։ Որոնման արդյունքների վրա ազդում են բազմաթիվ գործոններ, ուստի ապրանքների դիրքերը պարբերաբար փոփոխվում են։
Հաշվետվության մեջ ապրանքի դիրքը և որոնման արդյունքներում ապրանքի դիրքը կարող են տարբերվել։ Որոնման արդյունքների ձևավորման վրա ազդում են օգտատերերի անհատական տվյալները՝ սեռը, տարիքը, որոնման պատմությունը, ուստի ապրանքի դիրքը օգտատերերի որոնումներում կարող է տարբեր լինել։ Հաշվետվությունը ցույց կտա, թե ինչպես են ձեր ապրանքը տեսնում չգրանցված օգտատերերը, որոնց սեռը, տարիքը և որոնման պատմությունը հաշվի չեն առնվում։
Ապրանքների կարգավիճակներ #
Կարավիճակ | Նկարագրություն |
---|---|
Ցուցադրված է ամենուր, բացի Android-ից | Գնորդները չեն կարող տեսնել ապրանքը Android սարքերից։ |
Ցուցադրված է ամենուր, բացի iOS-ից | Գնորդները չեն կարող տեսնել ապրանքը iOS սարքերից։ |
Ցուցադրված է ամենուր | Բոլոր գնորդները ապրանքը տեսնում են ըստ ընտրված պայմանների։ |
Չկա այդ հարցումով | Գնորդները չեն տեսնում ապրանքը ըստ ընտրված պայմանների։ |
Ներառված չէ որոնման ինդեքսում | Ինդեքսավորման ժամանակ սխալ է տեղի ունեցել։ Հնարավոր պատճառներ՝ • ապրանքը պահեստում չէ ավելի քան 30 օր՝ լրացրեք մնացորդը, • քարտում սխալներ կան՝ նայեք հաշվետվության մեջ, ինչպես դրանք շտկել, • ապրանքը արգելափակված է խախտումների պատճառով, • գինը չափազանց ցածր է՝ 1 կոպեկից ցածր, փոխել այն, • ապրանքը նմուշ է և նախատեսված չէ վաճառքի համար, • առաքումների մեթոդները կարգավորված չեն։ |