Հաշվետվությունը ցույց է տալիս՝
- արդյո՞ք Ozon-ի պահեստտներում առկա է բավարար քանակությամբ ապրանքի մնացորդ` գնորդների պահանջարկը ծածկելու համար,
- ինչպիսի՞ ապրանքներ պետք է տեղադրել պահեստում, որպեսզի չկորցնեք վաճառքը և մինչև 3%-ով տնտեսեք մարքեթփլեյսի վճարները:
Հետևե՛ք հիմնական ցուցանիշներին՝
- Упущенные продажи («Բաց թողնված վաճառք»)՝ վաճառքի գումարն է, որը չեք ստացել պահեստում ապրանքի բացակայության պատճառով:
- Доступность товаров («Ապրանքի հասանելիություն»)՝ արտացոլում է Ozon-ի պահեստներում ձեր ապրանքների առկայության ընդհանուր պատկերը: Ինչքան բարձր է այդ ցուցանիշը՝ այնքան ձեր ապրանքների առկայությունը կանոնավոր է և, հետևաբար, նույնքան քիչ վաճառք եք կորցնում:
- До конца остатка («Մինչև մնացորդի սպառումը»)՝ ձեր վաճառքի տեմպից ելնելով՝ քանի՞ օր կհերիքի մնացած ապրանքը: Ցուցադրվում է յուրաքանչյուր ապրանքի համար և հաշվի է առնվում զեղչի ակտիվացման դեպքում Super-ապրանքների համար վճարելիս:
Զեղչ Super-ապրանքների վաճառքի դիմաց #
Հետևե՛ք հասանելիությանը և մնացորդներին, որպեսզի Super-ապրանքների վաճառքի դեպքում ստանաք վճարման զեղչ.
- 3% ապրանքի գնից՝ հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, ոսկյա զարդեր, սպիտակեղեն, գուլպաներ և կիսագուլպաներ:
Այն օրերին, երբ Super-ապրանքի մնացորդները բավական է 10 և ավելի օրերի համար, տվյալ ապրանքի բոլոր պատվերների դեպքում գործում է վաճառքի դիմաց վճարի զեղչ: «До конца остатка» («Մինչև մնացորդի սպառումը») ցուցանիշը պետք է լինի 10-ից բարձր: Որպեսզի հաշվարկվի, թե մնացած ապրանքը քանի՞ օր կկարողանա բավարարել վաճառքի պահանջարկին, անհրաժեշտ է պահեստ տեղափոխվող և բեռնման պատրաստվող ապրանքներն ու մնացորդները բաժանել օրական վաճառքի միջին քանակին:
Որպեսզի զեղչը չկորի, պահեստներում ունեցե՛ք ապրանքի պաշար: Զեղչի առկայությունն ու տոկոսն արտացոլված են մետրիկայով աղյուսակում՝ Наличие скидки («Զեղչի առկայություն») սյունակում:
Զեղչը զուգորդվում է Ozon-ի մեծ ակցիաների մասնակիցների վաճառքի դիմաց վճարների զեղչի հետ:
Մանրամասներ վաճառքի դիմաց վճարների մասին
Ստուգել բաց թողնված վաճառքները #
- Գլխավոր էջի վիդջեթում արտացոլվում է՝
- 28 օրերի ընթացքում բոլոր ապրանքների բաց թողնված վաճառքի գումարը,
- այն ապրաքների քանակը, որոնց մնացորդները պետք է համալրել:
- Аналитика → Доступность товаров («Վերլուծություն → Ապրանքների հասանելիություն») կամ FBO → Доступность товаров («FBO → Ապրանքների հասանելիություն») բաժնի վերևի մասում արտացոլվում է հասանելիության ցուցանիշը, բաց թողնված ապրանքների արժեքը և ցուցանիշների դինամիկան նախորդ օրվա համեմատությամբ:
Դինամիկան հստակ տեսնելու համար սեղմե՛ք Посмотреть на графике («Տեսնել գրաֆիկում»): Գրաֆիկում արտացոլվում է, թե ինչպես է փոխվել ապրանքի հասանելիությունը մինչ օրս և մեր կանխատեսումներով վաճառքի օրական միջին հաշվարկից ելնելով՝ ինչպես կփոխվի այն: Եթե գրաֆիկում նվազում է նկատվում, համալրեք ապրանքի մնացորդը:
Հասանելիության ընդհանուր ցուցանիշի հաշվարկի օրինակ #
-
Հետևում ենք, թե վերջին 28 օրվա ընթացքում քանի օր է ապրանքն առկա եղել և հաշվարկում ենք ապրանքի հասանելիությունը:
Օրինակ՝ ձեր տեսականու մեջ կա երեք ապրանք.
- 1-ին ապրանքը պահեստում 28 օրվա ընթացքում առկա է եղել 14 օր, ինչը նշանակում է վաճառքի համար հասանելի է եղել՝ 14 ÷ 28 × 100% = 50% ժամանակահատված: Ապրանքի հասանելիությունը 50% է:
- 2-րդ ապրանքը պահեստում 28 օրվա ընթացքում առկա է եղել 10 օր, ինչը նշանակում է, որ վաճառքի համար հասանելի է եղել՝ 10 ÷ 28 × 100% = 35%: Հասանելիությունը 35% է:
- 3-րդ ապրանքը պահեստում 28 օրվա ընթացքում առկա է եղել 7 օր, ինչը նշանակում է, որ վաճառքի համար հասանելի է եղել՝ 7 ÷ 28 × 100% = 25%: Հասանելիությունը 25% է:
-
Ստուգում ենք ձեր օրական միջին վաճառքը ռուբլով՝ ընդհանուր արժեքով և յուրաքանչյուր ապրանքի համար առանձին: Հաշվում ենք 28 օրվա ընթացքում վաճառքի ընդհանուր արժեքը և բաժանում օրերի քանակին:
Օրինակ՝
- 1-ին ապրանքի համար բոլոր գնորդներն ընդհանուր վճարել են 140 000 ռուբլի, բայց այն 28 օրվա ընթացքում հասանելի է եղել 14 օր: Վաճառքի միջին օրական արժեքը 140 000 ÷ 14 = 10 000 ռուբլի է:
- 2-րդ ապրանքի համար բոլոր գնորդներն ընդհանուր վճարել են 40 000 ռուբլի, բայց այն 28 օրվա ընթացքում հասանելի է եղել 10 օր: Վաճառքի միջին օրական արժեքը 40 000 ÷ 10 = 4000 ռուբլի է:
- 3-րդ ապրանքի համար բոլոր գնորդներն ընդհանուր վճարել են 7000 ռուբլի, բայց այն 28 օրվա ընթացքում հասանելի է եղել 7 օր: Վաճառքի միջին օրական արժեքը 7000 ÷ 7 = 1000 ռուբլի է:
Բոլոր ապրանքների վաճառքի միջին օրական ընդհանուր արժեքը 15 000 ռուբլի է:
-
Հաշվարկում ենք յուրաքանչյուր ապրանքի միջին օրական վաճառքի մասնաբաժինը՝ գնահատելու, թե ապրանքներից որը կարող էր ձեզ ավելի շատ եկամուտ բերել, եթե պահեստում առկա լիներ 28 օր: Այդ ապրանքն ընդհանուր ցուցանիշի վրա ավելի շատ ազդեցություն կունենա:
Օրինակ, եթե ապրանքը քիչ է վաճառվում և թանկ չէ, այն քիչ ազդեցություն կունենա բաց թողնված վաճառքների վրա: Բայց եթե ապրանքը հաճախ են գնում և գինն էլ թանկ է, ապա պահեստեներում նման ապրանքների պակասն ապրանքի հասանելիության ընդհանուր ցուցանիշների և բաց թողնված վաճառքների վրա խիստ կանդրադառնա:
Յուրաքանչյուր ապրանքի միջին օրական վաճառքի արժեքը բաժանում ենք բոլոր վաճառքների ընդհանուր արժեքին և ստանում ենք՝
- 1-ին ապրանքի մասնաբաժինը՝ 0,67,
- 2-րդ ապրանքի մասնաբաժինը՝ 0,27,
- 3-րդ ապրանքի մասնաբաժինը՝ 0,6:
-
Ընդհանուր ցուցանիշում ամփոփում ենք յուրաքանչյուր ապրանքի տվյալները: Դրա համար յուրաքանչյուր առանձին ապրանքի հասանելիությունը կրկնապատկում ենք իր մասնաբաժնով և գումարում ենք՝
հասանելիության ընդհանուր ցուցանիշը = (1-ին ապրանքի հասանելիություն × 1-ին ապրանքի մասնաբաժին) + (2-րդ ապրանքի հասանելիություն × 2-րդ ապրանքի մասնաբաժին) + (3-րդ ապրանքի հասանելիություն × 3-րդ ապրանքի մասնաբաժին):
Հասանելիության ընդհանուր ցուցանիշը՝
(0,67 × 50) + (0,27 × 35) + (0,6 × 25) = 33,5 + 9,45 + 15 = 57%.
Այն ապրանքները, որոնց մատակարարումը կարող է նշանակալիորեն բարելավել ընդհանուր ցուցանիշը, արտացոլվում են սյունակի վերևի տողերում: Որքան քիչ է պահեստներում ապրանքի պաշարը և շատ վաճառքը, այնքան բարձր է այն սյունակում:
Ցուցանիշներ «Доступность товара» («Ապրանքի հասանելիություն») բաժնում #
Доступность товара («Ապրանքների հասանելիություն») բաժնի սյունակի ստորին հատվածում արտացոլվում են բոլոր ապրանքների տվյալները, որոնք վերջին 28 օրերի ընթացքում ունեցել են առնվազն մեկ վաճառք: Ցուցակի վերևում ապրանքներ են, որոնք պետք է մատակարարել առաջին հերթին:
Տվյալներ յուրաքանչյուր ապրանքի մասին 28 օրերի կտրվածքով՝
- Доступность («Հասանելիություն»)․ ժամանակի տոկոսը, երբ ապրանքն առկա է եղել:
- Среднесуточные продажи в рублях и штуках («Օրական միջին վաճառքը ռուբլով և հատով»)․ հաշվարկվում են այն օրերը, երբ ապրանքն առկա է եղել: Օրական միջին վաճառքները ռուբլով հաշվարկվում են այն գնով, որը վճարել է գնորդը:
- Упущенные продажи («Բաց թողնված վաճառքներ»)․ այն վաճառքների գինն է, որը չեք ստացել պահեստներում ապրանքի բացակայության պատճառով: Ռուբլով հաշվարկելու համար օրական միջին վաճառքները կրկնապատկվում են այն օրերի քանակով, երբ ապրանքը պահեստներում առկա չի եղել:
- Рекомендация («Առաջարկություն»)․ մնացած ապրանքները քանի օր կհերիքեն վաճառքն ապահովելու համար՝ հաշվի առնելով այն ապրանքները, որոնք արդեն տեղափոխվում են պահեստներ կամ պատրաստվում են բեռնման:
- Срочно поставить («Շտա’պ առաքել»)․ ապրանքի մնացորդը կծածկի վաճառքը 10 օրից պակաս:
- Скоро поставить («Շուտով առաքել»)․ ապրանքի մնացորդը կծածկի վաճառքը 10–30 օր:
- Пока хватает («Դեռ հերիքում է»)․ կարելի է մատակարարել սովորականի պես՝ հասանելիությունն ապահովելու համար: Մնացած ապրանքը կծածկի վաճառքը 30 օրից ավելի:
- Рекомендуемая поставка («Առաջարկվող առաքում»)․ քանի կտոր ապրանք պետք է մատակարարել, որպեսզի մնացած ապրանքը բավարարի 30 օր: Հաշվարկի համար օրական միջին վաճառքները կրկնապատկվում են 30-ով և հանվում այն ապրանքները, որոնք պահեստներում են կամ պահեստի ճանապարհին:
- Признак товара («Ապրանքի հատկանիշ»)․ Super-ապրանք կամ նորույթ: Super-ապրանքների համար կարելի է ստանալ վաճառքի դիմաց վճարի զեղչ, եթե հետևեք պահեստում մնացորդների քանակին և կատարեք անհրաժեշտ պայմանները:
- Наличие скидки («Զեղչի առկայություն»)․ Super-ապրանքի վաճառքի դիմաց վճարման վրա գործու՞մ է արդյոք զեղչ: Վերջին երկու շաբաթվա ընթացքում պահեստում մնացած ապրանքների վիճակագրությունն ու կանխատեսումները տեսնելու համար սեղմե՛ք սյունակի վրա: Զեղչը գործում է այն օրերին, երբ մնացած ապրանքները բավարար են 10 օր և ավելի:
- До конца остатка («Մինչև մնացորդի սպառումը»)․ քա՞նի օր կհերիքի մնացած ապրանքը՝ հաշվի առնելով օրական միջին վաճառքը:
- Остаток сегодня («Այսօրվա մնացորդը»)․ քա՞նի միավոր ապրանք է հասանելի վաճառքի համար պահեստում այս պահին:
- Едет на склады («Տեղափոխվում է պահեստներ»)․ քա՞նի միավոր ապրանք է արդեն բեռնված կամ պահեստի ճանապարհին: Հաշվի են առնվում հայտի ապրանքները՝ սկսած «Готово к отгрузке» («Պատրաստ է բեռնման») կարգավիճակից:
Կարող եք ապրանքները զտել սյունակի տակ՝
- Скидка истекает («Զեղչի ժամկետը լրանում է»)․ առկա է վաճառքի դիմաց վճարի զեղչ, բայց այն կդադարի գործել 14 օրից շուտ:
- Нет скидки («Չկա՛ զեղչ»)․ վաճառքի դիմաց վճարի զեղչ չի գործում:
Սյունակում արժեքները թարմացվում են ամեն գիշեր՝ նախորդ 28 օրերի տվյալների հիման վրա: Պահեստ տեղափոխվող ապրանքները հաշվարկվում են նախորդ օրվա ավարտին:
Նվազեցնել բաց թողնված վաճառքները և չկորցնել զեղչը #
Բաց թողնված վաճառք չունենալու համար կանոնավոր մատակարարեք ապրանքները, որպեսզի հասանելիությունը լինի 100%: Рекомендуемая поставка («Առաջարկող ապրանքներ») սյունակում արտացոլվում է ապրանքի քանակը, որը պետք է մատակարարել: Որոշելու համար, թե որ ապրանքներն են անհրաժեշտ մատակարարել առաջին հերթին`
-
Նայե’ք, թե արդյոք կան ապրանքներ Срочно поставить («Շտա՛պ առաքել») և Скоро поставить («Շուտով առաքել») պիտակներով: Եթե դրանց մնացորդները չհամալրեք, բաց կթողնեք վաճառքները, իսկ հասանելիության ցուցանիշը կիջնի:
-
Եթե ունեք Super-ապրանքներ, նայե’ք, բավարա՞ր է արդյոք մնացած քանակը, որպեսզի պահպանեք և ստանաք զեղչ: Օգտագործե’ք զտիչներ.
- Скидка истекает («Զեղչն ավարտվում է»)․ ապրանքներ, որոնց համար զեղչը կդադարի գործել 14 օրից շուտ: Ավելի լավ է դրանք մատակարարել հնարավորին արագ, որպեսզի հասցնեն պահեստ հասնել և չկորցնեք զեղչը:
- Нет скидки («Չկա’ զեղչ»)․ մնացած ապրանքը կհերիքի 10 օրից քիչ: Զեղչ ստանալու համար մատակարարե’ք Рекомендуемая поставка («Առաջարկվող մատակարարում») սյունակի ծավալին համապատասխան:
-
Պլանավորե՛ք մատակարարումը հետևյալ եղանակներից որևէ մեկով.
- Սեղմե’ք Сделать поставку («Մատակարարել») կոճակը՝ կստեղծվի հայտի սևագիր այն բոլոր ապրանքներով, որոնք ունեն «Срочно поставить» («Շտա’պ առաքել») և «Скоро поставить» («Շուտով առաքել») նշումները:
- Զտե’ք ապրանքները և սեղմե’ք Сделать поставку («Մատակարարել»)՝ կստեղծվի սևագիր` զտիչները հաշվի առած: Մատակարարման մեջ չեն հայտնվի այն ապրանքները, որոնց պաշարները կհերիքեն 30 օրից ավելի:
- Ներբեռնե’ք Excel ֆայլ բոլոր ապրանքներով կամ զտիչների կարգավորումներով: Վերախմբագրե’ք այն և վերբեռնե՛ք մատակարարման նոր հայտոի մեջ FBO → Заявки на поставку → Создать заявку → Загрузить товары из XLS («FBO → Տեղադրման հայտ → Ստեղծել հայտ → Բեռնել ապրանքները XLS ֆայլից») բաժնում:
Հաջորդիվ հայտի հետ աշխատե’ք սովորականի պես` վերախմբագրե’ք, ընտրե’ք մատակարարման տեսակը, ժամանակահատվածը և այլն:
Նախապես պլանավորե’ք այն ապրանքների մատակարարումը, որոնք դեռևս բավարար մնացորդներ ունեն: Մատակարարումը ստեղծելուց հետո մի քանի օր է անհրաժեշտ, որպեսզի ապրանքները հասնեն պահեստ: Ժամկետը կախված է մատակարարման տեսակից և երթուղուց: