Նոր օրենքի մասին #
2024 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ է մտել 29.05.2024 օրենքը № 100-ԴՕ էլեկտրոնային առևտրային հարթակների միջոցով ապրանքներ վաճառելիս ԱԱՀ վճարելու վերաբերյալ։
Ozon-ը, որպես ռուսական ընկերություն, նոր օրենքով պարտավոր է վճարել 20% ԱԱՀ այն ապրանքների համար, որոնք ԵԱՏՄ երկրների վաճառողները՝ Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Հայաստան, վաճառել են Ռուսաստանում ozon.ru հարթակում։ Դուք չեք կարող վճարել հարկ Ռուսաստանում՝ դա պետք է անի Ozon-ը որպես հարկային գործակալ։
Գնային փոփոխություն #
Կանոններին համապատասխանելու համար 2024 թվականի հուլիսի 1-ից Ձեր բոլոր ապրանքների արժեքը Ռուսաստանից գնորդների համար կավելանա 20%-ով։ Գնորդները կտեսնեն ապրանքի քարտեր այն արժեքով, որը ներառում է ավելացում: Դրանից ԱԱՀ կվճարվի պետությանը՝ Ռուսաստանում Ձեր ապրանքների վաճառքի համար: Անձնական հաշվի մեջ Ձեր ապրանքների արժեքը չի փոխվի:
Այլ երկրների գնորդները կտեսնեն Ձեր ապրանքները առանց հավելյալ վճարի:
Գնի 20% փոփոխությունը մեզ թույլ կտա ԱԱՀ վճարել Ռուսաստանում Ձեր ապրանքների վաճառքից և հանդես գալ որպես Ձեր հարկային գործակալ: Հարթակում ապրանքների վաճառքի վարձատրությունը և Ozon-ի այլ ծառայությունների սակագները չեն փոխվի՝ դրանք կհաշվարկենք անձնական հաշվի գնից:
Վաճառքի ծավալի պահպանում #
Վաճառքի ծավալները պահպանելու համար մենք կշարունակենք լրացուցիչ զեղչեր սահմանել Ձեր ապրանքների համար կամ դրանք տրամադրել Ozon-ի քարտի միջոցով գնումների համար․ այդպես Ձեր խանութն ավելի գրավիչ կդառնա Ռուսաստանից գնորդների համար: Մենք կփոխհատուցենք զեղչերը միավորներով, որոնք կարող եք ծախսել Ozon-ի ծառայությունների դիմաց վճարելու վրա:
Դուք կարող եք՝
- Կենտրոնանալ վաճառքի վրա Ձեր երկրում և ԱՊՀ այլ երկրներում․ օրենքը տարածվում է միայն Ռուսաստանում ապրանքների վաճառքի վրա:
- Նվազեցնել ապրանքների գինը, եթե թույլ է տալիս մարգինալությունը․ այդ ժամանակ Ձեր ապրանքներն ավելի գրավիչ կդառնան գնորդների համար: ԱԱՀ-ն կհաշվարկվի նոր արժեքից։
- Ռուսաստանում և այլ երկրներում ապրանքներ վաճառել տարբեր գներով՝ դա անելու համար օգտագործեք տարբեր անձնական հաշիվներ կամ գործարկեք Ձեր ապրանքների վրա զեղչերով ակցիա որոշակի երկրում:
Ավելին ակցիա ստեղծելու մասին
Հայաստանում հարկ վճարողների համար հնարավորություն կա ձևակերպել ԱԱՀ-ի համար հարկային նվազեցում այլ երկրներ ապրանքներ վաճառելիս։ Եթե դեռ չեք օգտվում այս առավելություններից, դիմեք Ձեր հաշվապահին կամ հարկային խորհրդատուին:
Հարցեր և պատասխաններ #
Оzon-ն ի՞նքն է վճարում հարկ Ռուսաստանում ապրանքներ վաճառելիս
Այո, օրենքով Ozon-ը որպես հարկային գործակալ ինքը կվճարի հարկ այն ապրանքների համար, որոնք ԵԱՏՄ երկրների վաճառողները վաճառել են Ռուսաստանում։
Ես արդեն վճարում եմ ԱԱՀ Հայաստանում։ Անհրաժե՞շտ է, որ ես կրկին վճարեմ ԱԱՀ Ռուսաստանում հուլիսի 1-ից
Ոչ։ Եթե Դուք Հայաստանից վաճառող եք, կարող եք ԱԱՀ չվճարել Ձեր երկրից դուրս ապրանքների վաճառքի համար: Որպես ընդհանուր կանոն, ապրանքներ գնելիս հարկ վճարողի կողմից վճարված մուտքային ԱԱՀ-ի համար կարելի է ձևակերպել ԱԱՀ-ի համար հարկային նվազեցում։ Եթե դեռ չեք օգտվում այս առավելություններից, դիմեք Ձեր հաշվապահին կամ հարկային խորհրդատուին:
Կլինի՞ ավելացում այն ապրանքներին, որոնք քրոս-դոքինգով առաքվում են Ռուսաստանում Ozon-ի պահեստ
Քրոս-դոքինգով առաքելիս ավելացում կլինի այն վաճառողների ապրանքների համար, որոնց իրավաբանական անձը գրանցված է ԵԱՏՄ ցանկացած երկրում, բացառությամբ Ռուսաստանի:
Կլինի՞ ավելացում FBS կամ realFBS սխեմայով աշխատելու ժամանակ
Եթե Դուք ապրանքներ եք պահում Ձեր պահեստում, բայց դրանք առաքում եք Ռուսաստան Ozon-ի ուժերով, ապա կհայտնվի նաև հավելավճար: Ինչպես FBO-ի քրոս-դոքինգի դեպքում, կարևոր է վաճառողի ընկերության գրանցման վայրը։
Ո՞ր արժեքից սկսած է գանձվում վճար ապրանքների վաճառքի համար
Վաճառքի վճարը գանձվում է այն արժեքից, որը նշել եք անձնական հաշվում․ հարկերի պատճառով գնի բարձրացումը չի ազդի սակագների և պարգևատրումների վրա:
Ապրանքի վերադարձի ժամանակ Ozon-ը ի՞նչ գին է հանում
Դուրս կգրենք հաշվից միայն այն գումարը, որը ստացել եք ապրանքի վաճառքի համար՝ առանց հարկի պատճառով հավելավճարի։
Ինչպիսի՞ պարգևատրումներ կստանա Ozon-ը ապրանքների վաճառքի համար
Պարգևատրման չափը հաշվարկվում է նախկին սակագներին համապատասխան։ Ավելանում է միայն ապրանքի արժեքը Ռուսաստանից գնորդների համար։
Կբարձրացնի՞ Ozon-ը նոր ապրանքների գները
Ռուսաստանից գնորդների համար ԵԱՏՄ երկրների վաճառողների ապրանքների արժեքը կբարձրանա 20%-ով՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Սա վերաբերում է ինչպես արդեն ստեղծված ապրանքային քարտերին, այնպես էլ նորերին:
Կլինի՞ հաստատում, որ հարկը վճարված է
Ոչ, հարկերի վճարման փաստաթղթային ապացույցներ չեն լինի։ Օրենքով Ozon-ը հարկային գործակալ է, որը պարտավոր է հաշվետվություններ ներկայացնել Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությանը:
Կարո՞ղ եմ ես վաճառել ապրանքներ սեփական երկրում և Ռուսաստանում տարբեր գներով
Դուք կարող եք տարբեր գներ սահմանել Ձեր ապրանքների համար Ռուսաստանում և այլ երկրներում: Դա անելու համար կարող եք օգտագործել տարբեր անձնական հաշիվներ աշխատանքի համար կամ սկսել Ձեր ապրանքների զեղչերով ակցիա՝ կոնկրետ երկրում:
Հատուկ երկրի կամ քաղաքների գնորդների համար ակցիա ստեղծելու համար՝
- Цены и акции → Акции → Мои акции («Գներ և ակցիաներ → Ակցիաներ → Իմ ակցիաները») բաժնում սեղմեք Создать акцию («Ստեղծել ակցիա»)։
- Լրացրեք դաշտերը։ География («Աշխարհագրություն») դաշտում ընտրեք երկիրը կամ քաղաքը, որոնցում հասանելի կլինի զեղչը։
- Սեղմեք Активная акция («Գործող ակցիա»)։
Եթե հետագայում կցանկանաք փոխել ապրանքների գները որոշակի երկրի գնորդների համար, նախ հաշվարկեք և կիրառեք նոր զեղչը անհրաժեշտ երկրի համար: