Ապրանքի կարգավիճակը և հասանելիությունը

Ապրանքների կարգավիճակները #

Որպեսզի ապրանքը սկսի վաճառվել Ozon-ում՝

  • Սահմանեք գինը:

  • Թարմացրեք ձեր պահեստի մնացորդները:

  • Սպասեք մոդերացիայի անցկացմանը (1–3 օր):

Ապրանքի կարգավիճակն ու տեսանելիությունը ցուցադրվում են Товары → Список товаровԱպրանքներ → Ապրանքների ցանկ») բաժնում:

Կարգավիճակը ցույց է տալիս, արդյոք ապրանքը հաջողությամբ է անցել մոդերացիան և բաղկացած է.

  • Հիմնական կարգավիճակից,

  • Ենթակարգավիճակից, որը բացատրում է, թե ինչու է ապրանքը նման հիմնական կարգավիճակում: Տեսանելիությունը ցույց է տալիս, թե արդյոք ապրանքի քարտը հասանելի է Ozon-ում: Արտերկրի բոլոր վաճառողներն աշխատում են ըստ FBS ձևաչափի, այնպես որ անհրաժեշ է ուշադրություն դարձնել FBS տեսանելիությանը:

Հիմնական կարգավիճակը Ենթակարգավիճակ Տեսանելիություն Բացատրություն
Վաճառվում է Այո Ապրանքը կարելի է ձեռքբերել Ozon-ում:
Վաճառվում է Թարմացնում ենք արտադրանքը Այո Խմբագրել եք ապրանքը և այժմ վերանայում ենք փոփոխությունները: Ապրանքը ցուցադրվում է Ozon-ում հին բնութագրով և այն կարելի է գնել։
Վաճառվում է Չի թարմացվել Այո Դուք խմբագրել եք ապրանքը, սակայն փոփոխությունները կիրառել չի հաջողվել: Ապրանքը ցուցադրվում է Ozon-ում հին բնութագրով և այն կարելի է գնել։
Պատրաստ է վաճառքի Պահեստում չկա Ոչ Ապրանքը հնարավոր չէ գնել Ozon-ում, քանի դեռ այն առկա չէ պահեստում: Նշեք դրա քանակը ձեր պահեստում։
Պատրաստ վաճառքի Անջատել եք տեսանելիությունը Ոչ Դուք անջատել եք ապրանքի տեսանելիությունը․ այն հնարավոր չէ գնել Ozon-ում.
Չի վաճառվում Ստեղծում ենք ապրանք Ոչ Ապրանքը դեռ չի ստեղծվել Ozon-ում, և այն դեռ հնարավոր չէ գնել։
Չի Վաճառվում Գնահատման փուլում է Ոչ Խմբագրել եք ապրանքը կամ ստեղծել եք նորը: Մենք վերանայում ենք փոփոխությունները. սովորաբար գործընթացը տևում է 1-ից 3 օր: Ապրանքը դեռ հնարավոր չէ գնել Ozon-ում:
Չի վաճառվում Ստեղծված չէ Ոչ Չհաջողվեց ստեղծել այս բնութագրով: Համոզվեք, որ ճիշտ եք նշել բնութագիրը: Ապրանքը դեռ հնարավոր չէ գնել Ozon-ում:
Չի վաճառվում Չի անցել մոդերացիան Ոչ Խմբագրել եք ապրանքը կամ ստեղծել նորը: Մենք ստուգել ենք այդ փոփոխությունները և գտել սխալներ: Ուղղեք դրանք և պահպանեք ապրանքը ևս մեկ անգամ. այն կրկին կուղարկվի մոդերացիայի: Ապրանքը դեռ հնարավոր չէ գնել Ozon-ում:
Չի վաճառվում Արգելափակված է. FBS արգելափակման պատճառները Ոչ Ապրանքն արգելափակված է, և այն հնարավոր չէ գնել Ozon-ում:

Հասանելիություն պահեստում #

Պահեստում գտնվող ապրանքների քանակի մասին մանրամասն տեղեկություններ դիտելու համար այցելեք Товары → Список товаровԱպրանքներ → Ապրանքների ցանկ») էջ Տեղադրեք ցուցիչը ցանկալի ապրանքի քանակի վրա:

Կարգավիճակի արժեքները.

  • Доступно («Հասանելի՝») որքան ապրանք կարելի է գնել Ozon-ում: Քանակը ներառում է զեղչված ապրանքները։
  • Из них уценено («Դրանցից զեղչված»)՝ որքան ապրանք կարելի է գնել Ozon-ում զեղչով:
  • Зарезервировано («Նախնական ամրագրում»)՝ որքան ապրանք է նախապես ամրագրված գնորդների կողմից: Ապրանքը համարվում է նախապես ամրագրված Ozon-ում պատվերի գրանցման պահից և մինչև գնորդին փոխանցելու փաթեթավորման պահը:
  • Всего товаров («Բոլոր ապրանքները»)՝ պահեստում գտնվող ապրանքների ընդհանուր քանակը:

Hide menu

Show menu