Ֆինանսների հետ աշխատանք ձեր անձնական հաշվում

Финансы («Ֆինանսներ») բաժինը ցույց է տալիս ձեր եկամուտներն ու ծախսերը:

Օրվա հաշվեկշիռ #

Баланс на сегодня («Օրվա հաշվեկշիռ») ներդիրում կարող եք տեսնել ձեր եկամուտներն ու ծախսերն ամսվա առաջին կամ երկրորդ կեսի համար`

  • Баланс на начало периода («Հաշվեկշիռ ժամանակաշրջանի սկզբում»)` ձեր եկամուտը` նախորդ ժամանակաշրջանի վերջում առկա բոլոր ծախսերը հանած:

  • Выплачено в периоде («Վճարված է տվյալ ժամանակաշրջանում»)` ժամանակաշրջանի բոլոր վճարումների գումարը:

  • Заказы («Պատվերներ»)`

    • ձեր եկամուտն ապրանքների վաճառքից,
    • վաճառքից պարգևատրումների ծախսերը,
    • ապրանքների առաքման ծախսերը:
  • Возвраты и отмены («Վերադարձներ և չեղարկումներ»)`

    • բոլոր վերադարձված ապրանքների արժեքը,
    • վերադարձված պարգևատրումների գումարը,
    • վերադարձի, չեղարկման, չգնման ծախսերը:
  • Услуги («Ծառայություններ»)` ծախսեր Ozon-ի այլ ծառայությունների համար, օրինակ, առաջխաղացման:

  • Компенсации и прочие начисления («Փոխհատուցումներ և այլ գանձումներ»)`

    • էքվայրինգի վճար,
    • փոխադարձ հաշվարկների ստուգման արդյունքների հիման վրա հաշվեգրումներ կամ պահումներ,
    • այլ փոխհատուցումներ և հաշվեգրումներ:
  • Баланс на конец периода («Հաշվեկշիռ ժամանակաշրջանի վերջում»)` ձեր եկամուտը՝ տվյալ ժամանակաշրջանի բոլոր ծախսերը հանած: Եթե ընթացիկ ժամանակաշրջանում վճարումներ դեռ չեն եղել, տողում նշված կլինի ժամանակաշրջանի սկզբի հաշվեկշիռը: Վճարումներից հետո հաշվեկշիռը ժամանակաշրջանի վերջում կնվազի իր գումարի չափով:

Հաշվետվությունների ցանկ #

Список отчётов («Հաշվետվությունների ցանկ») ներդիրում աղյուսակի տեսքով կարող եք տեսնել տեղեկատվություն ըստ ժամանակաշրջանների`

  • Заказы («Պատվերներ»)` գնված ապրանքների արժեքը նախքան միջնորդավճարների հանելը:
  • Возвраты («Վերադարձներ»)` վերադարձված ապրանքների արժեքը` նախքան միջնորդավճարների հանելը:
  • Вознаграждение Ozon («Ozon-ի պարգևատրումները»)` դուրսգրված և վերադարձված վաճառքի պարգևատրումների արժեքը:
  • Доп. услуги («Լրացուցիչ ծառայություններ»)` այլ ծառայությունների ծախսերը:
  • Стоимость логистики («Լոգիստիկ ծախսեր»)` առաքման, վերադարձի, չգնման և չեղարկման ծախսերը:

Հաշվեգրում #

Начисления («Հաշվեգրում») ներդիրում կարող եք տեսնել բոլոր հաշվեգրումները նշված ժամանակաշրջանի համար:

Հաշվեգրումներ ապրանքի վաճառքից #

  • Оплата эквайринга («Էկվայրինգի վճար»)` հաշվեգրվում է պատվերի վճարման պահին:
  • Стоимость товара («Ապրանքի արժեք»)` հաշվեգրվում է, երբ պատվերը փոխվում է Доставлен («Առաքված է») կարգավիճակի:
  • Вознаграждение за продажу («Պարգևատրում վաճառքի համար»)` հաշվեգրվում է, երբ պատվերը փոխվում է Доставлен («Առաքված է») կարգավիճակի` առանց էկվայրինգի վճարի հաշվարկի:
  • Оплата логистики и последней мили («Լոգիստիկայի և վերջին մղոնի վճար»)` հաշվեգրվում է, երբ պատվերը փոխվում է Доставлен («Առաքված է») կարգավիճակի:

Հաշվեգրումներ վերադարձի, չեղարկման կամ չգնման դեպքում #

  • Оплата эквайринга («Էքվայրինգի վճար»), Списание стоимости товара («Ապրանքի ինքնարժեքի դուրսգրում») և Вознаграждение за продажу («Պարգևատրում վաճառքի համար»)` վերադարձվում են, երբ Ozon-ը գնորդից ստանա վերադարձը, չեղարկումը կամ չգնումը:
  • Расходы при возврате, отмене или невыкупе («Վերադարձի, չեղարկման կամ չգնման ծախսեր»)` սկսվում են, երբ ապրանքը
    • վերադարձվել է պահեստ` FBO սխեմայով,
    • ստացել եք առաքիչից կամ ընդունման կետում սպասում է ստացման` FBS սխեմայով:

Այլ հաշվեգրումներ #

  • Այլ ծառայությունների ծախսեր:
  • Հաշվեգրումներ realFBS սխեմայով:
  • Ապրանքային և այլ փոխհատուցումներ:

Հաշվեգրումներն ըստ տեսակի և ժամանակաշրջանի տեսակավորելու, հաշվետվությունն Excel ձևաչափով ներբեռնելու և առանձին գործարքների մասին ավելին իմանալու համար Итого («Ընդհանուր») դաշտում սեղմե’ք արժեքի վրա:

Իմացե’ք ավելին Ozon-ի միջնորդավճարների և սակագների մասին

Վճարումներ #

Выплаты («Վճարումներ») ներդիրում կան հաշիվներ, որոնց համար վճարումը ստացվել է կամ կստացվի մոտակա ժամանակաշրջանում:

Հնարավոր կարգավիճակներ`

  • Формируется («Ստեղծվում է»)` Ozon-ը ստեղծում է վճարման հաշիվ:
  • Ожидает оплаты («Սպասում է վճարման»)` հաշիվը պատրաստ է,բայց բանկը դեռ չի հաստատել գործարքը, մերժել է վճարումը կամ վճարման ամսաթիվը դեռ չի հասել:
  • Оплачен («Վճարված է»)` վճարումը մուտքագրվել է ձեր հաշվին:

Վճարումը կարող է ունենալ Ожидает оплаты («Սպասում է վճարման») կարգավիճակ, եթե գումարներն արդեն մուտքագրվել են ձեր հաշվին: Կարգավիճակը կթարմանա, երբ բանկը հաստատի փոխանցումը:

Իմացե’ք ավելին վճարումների մասին

Փաստաթղթեր #

Документы («Փաստաթղթեր») ներդիրում հավաքել ենք Ozon-ում ձեր աշխատանքի հաշվետու փաստաթղթերը`

  • կատարված աշխատանքի ակտեր,
  • հաշվետվություններ ապրանքի վաճառքի, այդ թվում, ծառայությունների վերահաշվարկի մասին,
  • վերլուծական հաշվետվություններ,
  • ապրանքային փոխհատուցումների հաշվետվություններ,
  • պարտքի վճարման հաշիվներ,
  • ստուգման ակտեր,
  • այլ փաստաթղթեր:

Իմացե’ք ավելին հաշվետու փաստաթղթերի մասին

Պարտք #

Պարտքն այն գումարն է, որը պետք է վճարեք Ozon-ին: Այն առաջանանում է, եթե`

  • եկամուտն ավելի քիչ է ստացվել, քան մատուցված ծառայությունների արժեքը և վերադարձի հաշվեգրումները,
  • փոխադարձ հաշվարկների ստուգումը ցույց է տվել, որ նախորդ ժամանակաշրջաններում մենք ձեզ վճարել ենք ավելին, քան անհրաժեշտ էր:

Պարտքի հայտնվելուց անմիջապես հետո ավտոմատ կերպով կասեցվում է հասանելիությունը դեպի «Տրաֆարետներ», «Առաջխաղացում որոնման դաշտում» և «Մեդիայի գովազդ» գործիքներ:

Հասանելիության վերադարձ վճարովի առաջխաղացմանը #

Մենք կվերադարձնենք գործիքների հասանելիությունը, եթե ընթացիկ ժամանակահատվածում ձեր շրջանառությունը գերազանցի գովազդի ծախսերը նվազագույնը 5000 ռուբլով:

Շրջանառությունը կարող եք տեսնել Финансы → Баланс на сегодня («Ֆինանսներ → Օրվա հաշվեկշիռ») ներդիրում: Եթե չունեք պարտքեր և Баланс на конец периода («Հաշվեկշիռ ժամանակաշրջանի վերջում») տողում գումարը մինչև 5000 ռուբլի է, գործիքների հասանելիությունը ավտոմատ կերպով կվերականգնվի 3 օրվա ընթացքում:

Գործիքների հասանելիությունը վերականգնելուց հետո ձեր արշավները կմնան պասիվ. դրանք վերագործարկեք ձեռքով: Դուք կարող եք հարմարեցնել ձեր կարգավորումները նախքան արշավներ մեկնարկելը և խուսափել կրկնակի պարտքերից:

Մի քանի անձնական հաշիվներ #

Պարտքի դեպքում հաշվի են առնվում կոնկրետ հաշվի հաշվեկիռը և ձեր իրավաբանական անձում գրանցված բոլոր հաշիվների հաշվեկշիռների հանրագումարը`

  • եթե հաշվեկշիռների գումարը դրական է, բայց մեկ կամ մի քանի հաշիվներում առկա է պարտք, մենք կդադարեցնենք առաջխաղացումը միայն պարտքով հաշիվների համար,
  • եթե հաշվեկշիռների գումարը բացասական է, կդադարեցնենք առաջխաղացումը բոլոր հաշիվների համար:

Հասանելիությունը գործիքներին կվերադարձնենք միայն այն ժամանակ, երբ`

  • հաշվեկշիռների գումարը բոլոր հաշիվներում դառնա դրական,
  • առանձին հաշիվներում պարտքը վերանա. ընթացիկ ժամանակահատվածում շրջանառությունը գերազանցի գովազդային ծախսերը նվազագույնը 5000 ռուբլով:

Թաքցնել նավարկությունը

Ցույց տալ նավարկությունը