Վաճառքի համար փոխաարկումը տեղի է ունենում պատվերի ձևակերպման պահին առկա փոխարժեքով: Ozon-ի լոգիստիկայի, առաջխաղացման և մարքեթինգի ծառայությունների համար փոխարկումը տեղի է ունենում ծառայության ձևակերպման կամ տրամադրման պահին առկա փոխարժեքով:
Հանգստյան և տոնական օրերին գործում է վերջին հրապարակված փոխարժեքը:
Ռուբլու նկատմամբ փոխարկման փոխարժեքը պարզելու համար`
- Եթե վաճառքն իրականացնում եք հեռավոր արտասահմանում, ընտրեք Global («Global»), իսկ եթե ԱՊՀ-ում, ապա ընտրեք СНГ («ԱՊՀ»): ԱՊՀ երկրների շարքում են` Ռուսաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանը:
- Ընտրեք փոխադարձ հաշվարկների արժույթը:
Իմացե’ք ավելին փոխադարձ հաշվարկների արժույթի մասին - Նշեք վաճառքի կամ ծառայությունների ստացման ժամանակաշրջանը: Առավելագույն ժամանակահատվածը 2 ամիս է:
- Ընտրեք, թե կուրսի որ տեսակն եք ցանկանում տեսնել:
Արժույթի կուրսով XLSX ֆայլը բեռնելու համար սեղմե’ք Выгрузить в .xlsx («Բեռնել .xlsx-ում»):